06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ժաննա Ֆրիսկեն արդեն կարողանում է ինքնուրույն քայլել /ֆոտո/

Երեկվա տվյալներով` երգչուհի Ժաննա Ֆրիսկեի վիճակը բավական բարելավվել է: Երգչուհին արդեն սկսել է ինքնուրույն քայլել, նրա տեսողությունը մասնակի վերականգնվել է, Ժաննան նիհարել է 6 կիլոգրամով: Հիշեցնենք, որ երգչուհու մոտ բժիշկները գլխուղեղի քաղցկեղ են հայտնաբերել մոտ մեկ տարի առաջ:

Տեղում կորոշեն՝ ինչ են անելու

  ”Բոլոր դժվար, ոչ ցանկալի գործընթացները ցանկացած երկրում հասարակական պահանջներին իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքման պատճառով են լինում”,-այսօր Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանություններն իրենց՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության լուրջ չեն վերաբերում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական Վահան Բաբայանի հայտարարությունը, թե […]

Հնգանկյուն նարինջներ են ստեղծել /ֆոտո/

Ճապոնացի ֆերմերների նորարարությունները, կապված մրգերի հետ, չեն դադարում զարմացնել: Հիմա էլ ֆերմերները հնգանկյուն նարինջ են ստեղծել: Այս յուրօրինակ մրգի առաջին չափաքանակը բաժանվել է ուսանողներին, որոնք պատրաստվում են ընդունելության քննություններին` իբրեւ թալիսման: Քննություններից հետո ուսանողները, բնականաբար, կարող են ուտել դրանք:

ՍԴ-ի կայացրած որոշումը քաղաքական 4 ուժերի և “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության ճնշումների արդյունքն էր. Արամ Մանուկյան/վիդեո/

Սահմանադրական դատարանի այսօրվա հրապարակած վճիռը պարտադիր կուտակային կենսաթոշակի օրինագծի մասով բազմապիսի քննարկումների և կարիծների առիթ հանդիսացավ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ՍԴ-ի կայացրած որոշումը քաղաքական 4 ուժերի և “Դեմ եմ”  քաղաքացիական նախաձեռնության ճնշումների արդյունքն էր, ինչպես նաև ապրիլի 28-30 շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ երեկվա իրենց կայացրած որոշման արդյունքը: “Այդ բոլորը հիմք հանդիսացան, որ […]

Մեռնեմ որոշմանդ.օրվա կադր /ֆոտո/

Այսօր, երբ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակում էր “Կուտակային կենսաթոշակի մասին ” ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչելու մասին, բոլորը սրտատրոփ հետեւում էին նրան՝ փորձելով գուշակել, թե երբ է գալու վերջին էջը: Իսկ Գագիկ Հարությունյանն այնպես էր բռնել որոշումը, որ թվում էր մեկ էջ է: Այն 64 էջ էր, ընթերցումը տեւեց մեկ ժամ 15 […]

Էդվարդ Նալբանդյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Մարտի 28­-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, որտեղ, մասնավորապես, ասված է. «Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ:  Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս […]

Սա այն չէ, ինչ թվում է /ֆոտո/

Արտաքինը միշտ խաբուսիկ է. այս սկզբունքով է առաջնորդվել ճապոնացի նկարչուհի Հիկարու Չոն: Նա նախաձեռնել է “Սա այն չէ, ինչ թվում է” (“It’s Not What It Seems”) վերնագրով մի նախագիծ, որտեղ ներկայացրել է զվարճալի նկարների շարք: Նկարները, կարելի է ասել, “երկերեսանի” են: Դրսից դրանք այլ տեսք ունեն, ներսից` այլ: Նկարված են մրգեր, բանջարեղեններ, այդ թվում` վարունգ, որն իրականում բանան է, […]

Չի բացառում /վիդեո/

ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունների կուսակցությունները կառավարությանն անվստահություն հայտնելու ժամկետը նշելուց առաջ ինչպես իրենք են ասում` կոնսոլիդացիոն հանդիպումներ ունեցան ԲՀԿ առաջնորդի և խմբակցության մյուս պատգամավորների հետ: Այժմ արդեն հստակ գործողությունների ծրագիր կա: Համենայնդեպս, մեկ ամսվա կտրվածքով հայտարարվում է, որ Կառավարության իմպիչմենտի հարցը ԱԺ-ում կներկայացվի ապրիլի 28-ին: Henaran.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց` արդյոք Գագիկ Ծառուկյանի […]

Հայաստանում շատացել է աուտիզմով հիվանդ երեխաների թիվը/վիդեո/

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Այն ախտահարում է հիմանականում երեխաներին՝ անկախ սեռից, ազգությունից: Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր […]

Աշխարհի ամենայուրօրինակ թռչունները /ֆոտոշարք/

Ապրիլի 1-ը թռչունների համաշխարհային օրն է: Այս օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այս ժամանակահատվածում թռչունները տաք երկրներից սկսում են հետ վերադառնալ: Թռչունների մեջ կան իրենց հաղթողներն ու ռեկորդակիրները` ամենաարագները, ամենաուժեղները, ամենահսկայաններն ու ամենափոքրիկները: «Ռիա նովոստին» ներկայացրել է աշխարհի ամենայուրօրինակ թռչունների ֆոտոշարքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի