01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վագրը մտել է խանութ` “գնումների” /վիդեո/

Համացանցում հայտնվել է ասիական խանութներից մեկի տեսախցիկի նկարահանածը, որտեղ հերթական հաճախորդի հետեւից ներս է մտնում վագր: Վագրը մտնում է ու թաքնվում խանութի ներսում: Վաճառողը սկզբում չի հասկանում տեղի ունեցածը, սակայն երբ գիտակցում է` ով է եկել` “գնումներ կատարելու”, վախից մտնում է վաճառասեղանի տակ: Դրանից անմիջապես հետո խանութից դուրս են փախել սարսափած հաճախորդները, իսկ վագրը, ինչպես […]

Արոնյանը ավարտեց իր պարտիան

Հոլանդական Վեյկ ան Զե քաղաքում շարունակվում է շախմատի մրցաշարը: Այսօր կայանում է 8-րդ տուրը: Մրցաշարի միանձնյա առաջատարը՝ Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը, ոչ ոքի է խաղացել Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ: Այս ոչ ոքիից հետո հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր եւ շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը: Հաջորդ տուրը կկայանա վաղը:

Գազազած փիղը շրջել է զբոսաշրջիկներով մեքենան /վիդեո/

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Դեկտեմբերի վերջին զբոսաշրջիկների խումբը գրեթե դարձել է գազազած փղի զոհը:Զբոսաշրջիկները մեքենայով Կրյուգերի ազգային այգուց վերադառնալիս են եղել, երբ հանկարծակի փիղը հայտնվել է նրանց ճանապարհին, մոտեցել մեքենային ու սկսել հրել այն: Արդյունքում մեքենան շրջվել է: Փիղը սկսել է ոտքերով տրորել մեքենան, սակայն բարեբախտաբար մեքենայի հետնամասն է տրորել, ինչի շնորհիվ […]

Չստացվեց` կառավարությունը չի զիջի /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ կառավարությունը զիջումների չի գնա և տարիների ընթացքում մշակված Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կշարունակվի գործարկել: ”Ես չեմ պատկերացնում, քանի որ բոլոր ռիսկերը հաշվարկվել են, դա մի օրվա լուծում չի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Սոցիոլոգը նաև նշեց, որ խորհրդարանական ոչ իշխանական կուսակցությունները պիտի կարողանային սեփական ընտրազանգվածին հունվարի 18-ին դուրս բերել Ազատության […]

Վարդան Պետրոսյանի քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Փաստաբանի խոսքով` պատրաստ են դատահետքաբանական և ապրանքագիտական փորձաքննությունների եզրակացությունները: ‘’Կհրապարակվեն նախաքննության ավարտից հետո’’,-հայտնեց Բաղդասարյանը:  Վերջինս հայտնեց նաև, որ Վերաքննիչ դատարանը դեռ չի քննել Վարդան Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին իր բողոքը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին […]

Լրագրողները դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակին /վիդեո/ֆոտո/

Լրագրող Թեհմինե Ենոքյանը այսօր նախաձեռնել էր լրագրողական ակցիա ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի: Ակցիայի նպատակը լրագրողների մասնակցությամբ հոլովակ և ֆոտոշարք ստեղծելն էր: Բազմաթիվ լրագրողներ իրենց բողոքի ձայնը արտահայտելու հնարավորություն ունեցան: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Թեհմինե Ենոքյանը նկատեց.”Մենք նույնպես հանդիսանում ենք հարկատուներ և իրավունք ունենք հայտնել մեր դիրքորոշումը, այստեղ էթիկայի նորմերի խախտում չկա”: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:  

10-12 տեղից վիրավորված Արմենին կհուղարկավորեն զինվորական կարգով/վիդեո, ֆոտո/

Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցի 8-րդ տունը մարդաշատ է: Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունն է: Նրա հիշատակին մոմավառություն է կազմակերպվել : Այստեղ են բարձրաստիճան զինվորականներ, Արմենի մարտական ընկերները, ուսուցիչները և ծանոթ-անծանոթ շատ մարդիկ: Արմենի ուսուցչուհին պատմեց, որ նա աչքի չէր ընկնում ուսման առաջադիմությամբ: ”Բայց ահա աչքի ընկավ իր հերոսությամբ, որը ամեն ինչ է: Ինքն […]

՛՛Բարսելոնան՛՛ խաղացող է գնում ՛՛Կալյարիից՛՛

Իտալական ՛՛Կալյարիի՛՛ ֆուտբոլիստ Վիկտոր Իբարբոն, ով նաեւ Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, պայմանագիր է կնքել ՛՛Բարսելոնայի՛՛ հետ: Հետաքրքրին այն է, որ իսպանա-իտալական գործարքի մասին լրատվամիջոցներից առաջինը հայտնում է գերմանական ՛՛Bild՛՛-ը: Ըստ տեղեկությունների այս նորությունը արդեն հաստատել է նաեւ ՛՛Կալյարիի՛՛ նախագահ Մասիմո Չելինոն: Տրանսֆերի ֆինանսական կողմի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Transfermarkt կայքը կոլումբիացի ֆուտբոլիստի համար […]

Արամ Հարությունյանը` մարզպե՞տ

”Այդպիսի բան չկա, շատ էլ հեռու է իրականությունից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը` մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է առաջիկայում իրեն փոխարինի  Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Մարզպետը հորդորեց. ”Զանգեք նախարարին”: Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանից ևս հետաքրքրվեցինք, թե արդյոք նախարարին նման առաջարկ արվել է: ”Սխալ տեղեկատվություն է, այս […]

Բոժկոն բացահայտել է Յանուկովիչին/վիդեո/

ՀՀ–ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն այսօր Մեդիա կենտրոնում կայացած քննարկմանը տեսազանգի միջոցով կարծիք հայտնեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարած քաղաքականության մասին: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի