Եվրոպայի առաջնությունից կլինեն մեդալներ
Իսպանիայի Կասերես քաղաքում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Այսօր` ապրիլի 11-ի առավոտյան կայացան նախնական գոտեմարտերը: Մեր մարզիկներից Մինաս Մադոյանը և Միշա Նազարյանը կփայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ Լենդրուշ Զատիկյանը և Էռնեստ Հայրապետյանը մտել են եզրափակիչ և ապահովել՝ նվազագույնը, արծաթե մեդալ: Եզրափակիչ գոտեմարտերը կկայան երեկոյան:





































