06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իշխանությունները Սևանի շնորհիվ մեծ գումարներ են ձեռք բերել. Մանուկյանը տեղեկություններ ունի

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ Սևանից ջուր բացթողնելը բիզնես ծրագիր է, որի նպատակը մեկն է` պաշտպանել Սևանի ափամերձ հատվածի շինությունները և ավելի շատ ջուր տալ Սևան-Հրազդան հիդրոկասկադին, որպեսզի 10 մլն դոլարի հոսանք արտադրվի: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում ՛՛Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տերեկան […]

Բաշադ Ասադը դրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը դրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Նա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Գերագույն սահմանադրական դատարան, տեղեկացնում է РИА Новости-ն:  Հարկ է նշել, որ Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին։

Երեւանի քաղաքապետարանը երկակի ստանդարտներով է սեփականաշնորհում տարածքները. Օմբուդսմեն

Այսօր Երեւանում ավտոտնակների, կրպակների եւ այլ տարածքների օրինականացումը կարող է հանգեցնել կոռուպցիոն դրսեւորումների: Պատճառն այն է, որ Քաղաքապետարանը օգտագործում է մայրաքաղաքի գոտիավորման սխեմաները, եւ մի դեպքում քաղաքացիների տարածքներն օրինականացվում են, իսկ մյուս դեպքում՝ մերժվում: Մերժման դեպքերը Երեւանի քաղաքապետարանը պատճառաբանում է գոտիավորման սխեմաներում փոփոխություններ կատարելու կամ դրանց հաստատված չլինելու հիմքերով: Գոտիավորման նախագիծն այն փաստաթուղթն է, որի […]

՛՛Մեզ ստիպում է մեր հակառակորդների հետ խոսելու նրանց լեզվով՛՛

”Ոչ ոք դեմ չէ Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով ջուր բաց թողելուն, բայց միաժամանակ  պետք է մտածել, թե ինչպես պետք է ՀՀ-ը վերականգնի իր ջրային ռեսուրսները՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր […]

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երեւանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել եւ համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական մասնակիցը: […]

Հովիկ Աբրահամյանը պոպուլիստական քայլեր կանի. Արամ Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը նկատեց, որ քառյակի պահանջները այնքան էլ փոխհամաձայնեցված չեն: “ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը և այստեղ մենք կանգնում ենք քաղաքական փակուղու առաջ”,-ասաց Արամ Կարապետյանը: Կարապետյանի դիտարկմամբ  Սերժ Սարգսյանը գնաց կառավարության ղեկավարի և կազմի փոփոխությանը, որպեսզի տնտեսական խնդիրներին չավելացնի քաղաքականը, այսինքն՝ կանխի ներքաղաքական […]

Կառավարությունը գտել է անհրաժեշտ լուծումը՝ ամեն ինչի համար կվճարի Սևանը

՛՛Մենք անընդունելի ենք համարում “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը” հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի մինչև 2019 թվականը Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան չափաքանակը սահմանվում է առավելագույնը 240 մլն խոր. մ. ներկայիս 170 մլն խոր. մ. դիմաց՛՛,-այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀԱԿ […]

”Գլխավորն այն է, որ սկսեցինք հաղթանակով”.Մինասյան

”Տոբոլի” գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Մինասյանի նորամուտը հաղթական ստացվեց: Հանդիպումից հետո Մինասյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է.”Սա իմ առաջին խաղն էր: Գլխավորն այն է, որ սկսեցինք հաղթանակով: Դրվագներով լավ խաղացինք: Մենք միայն 2 օր ենք աշխատում մասին, իսկ դա շատ քիչ է: Պետք է բալանս լինի ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանական գծում”: Հարցին` […]

ՀԱԿ-ը ևս չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրություններին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Մենք անիմաստ ենք համարում մասնակցել կեղծ մեծամասնության կողմից կազմակերպված և կեղծման ենթակա ընտրություններին՛՛,- նշեց Զուրաբյանը: Հարցին, թե հնարավոր է համարում եք, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում ավելի ՛՛դաժան՛՛ կլինի, քան նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, […]

Դիարբեքիրի վերջին հայ զույգն ամուսնացել է

Դիրբեքիրում ամուսնացել են քաղաքի վերջին հայեր`ը 87 ամյա Սըթքը (Սարգիս)  Էքենը և Բայզո Ալաթան, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` արարողությունը տեղի է ունեցել Դիարբեքրիր Սուրբ Կիրակոս եկեղեցում: Զույգը եկեղեցի է բերվել զարդարված կառքով իսկ Եկեղեցու բակում նրանց դիմավորել են հայերեն և քրդերեն ժողովրդական երգերով:  «Չէի ցանկանում առանց ամուսնանալ մահանալ: Շատ երջանիկ եմ»,-ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի