Հաղթելու են, որ ի՞նչ անեն
”Ես այստեղ տեսնում եմ խիստ դրական վերաբերմունք այսպես կոչված նոր Կառավարության նկատմամբ, լրիվ դրական վերաբերմունք, ինչը չկար նախորդ Կառավարության պարագայում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի ու այնտեղ առկա ”մեսիջների” մասին: ‘‘Մեծ սպասլիքներ կան, որոնց հիմքմերն ինձ համար որևէ կերպով պարզ չեն, որովհետև ներկայիս Կառավարության ձևավորման հիմքում ընկած է քոչարյանական ռևանշը և օլիգարխիկ ռևանշը”,-նկատեց նա:
Մեհրաբյանի խոսքով` անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի անգամ քաղաքականությունն ու բիզնեսն այս աստիճան սերտաճած չեն եղել: ”Դա հրամցնել որպես դրական սպասելիքներ, ես որևէ նման բանի հիմքեր չեմ տեսնում, հակառակ հիմքերն եմ տեսնում”:
Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավարի հայտարարությանը, թե գալիք ընտրություններին ԲՀԿ-ն իր քաղաքական գործընկերների հետ ուժեղ թիմով ու գրագետ ծրագրով հաղթանակելու համար է մասնակցելու, ապա Մեհրաբյանն ասաց. ”Նախ պարզ պիտի լինի, որ քաղաքական թիմն է, ովքեր են մտնում դրա մեջ, և հաղթելու են, որ ի՞նչ անեն, և ընդհանրապես ի՞նչ կապ ունի ժողովորդն այս ամենի հետ”: