03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գումար սիրիահայերի համար

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014 թվականի առաջին եռամսյակում 16,705.0 հազ. դրամ հատկացնել ԱԳՆ-ին:  Սա սիրիահայերին օտարերկրյա պե­տու­թյուն­ներում վավե­րական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ այն փո­խա­նա­կելու համար պետական տուրքի վճարումից ազա­տելու արդյունքում չգանձված պետա­կան տուրքի գումարի վճարման համար է:

Albena Cup.”Արարատը” պարտվեց 3-րդ տեղի համար խաղում

Բուլղարիայում ավարտվել է ”Albena Cup” մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ Երևեւանի ”Արարատը”: Խմբային փուլում ”Արարատը” տոնեց մեկ հաղթանակ, մեկ խաղ ավարտեց ոչ ոքի եւ եւս մեկ խաղում պարտություն կրեց: Երեկ ”Արարատը” երրորդ տեղի համար խաղում ”Սպարտակին” 0:1 հաշվով: ”Արարատը” զբաղեցրեց մրցաշարի վերջին՝ չորրորդ հորիզոնականը: Հավելենք, որ ”Արարատը” Հայաստան կվերադառնա փետրվարի 17-ին, իսկ մինչ այդ կանցկացնի […]

ԼՂ հակամարտությունը շարունակում է խոչընդոտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը. Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատգամավոր Սթիվեն Փաունդի նախաձեռնությամբ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Միացյալ Թագավորության քաղաքականության վերաբերյալ կարճատեւ քննարկում է տեղի ունեցել, գրում է ադրբեջանական APA-ն։ Քննարկման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարկ Սիմոնսը, ով ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է խոչընդոտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը, եւ դառնում […]

Իշխանությունը չի՞ վախենում

”Հույսը բոլորի մոտ էլ կա, կամ փորձում են բոլորին համոզել, որ իրենք ինչ-որ հույս ունեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը` խոսելով այն մասին, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի միասնությունը արդյոք կարողէ  լուրջ քաղաքական գործընթացների հանգեցնել: ”Իշխանությունները չպետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ են ուզում ընդդիմադիրները, ամբողջ աշխարհում […]

ՀԱԿ-ում ծանր են տանում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՀԱԿ-ում ծար են տարել Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի որոշումը` մարտի 1-ի երեկոյան մինչեւ առավոտ անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ: ՀԱԿ-ում սա գնահատել են իրենց միտինգը տապալելու փորձ:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մովսիսյանը խոսել է իր ամենամեծ երազանքի մասին

Մոսկվայի ”Սպարտակը” շարունակում է իր հավաքը Պորտուգալիայում: Թիմի հետ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզը եւ Յուրա Մովսիսյանը: Վերջինիս հետ էլ ռուսական ակումբի երկրպագուների կայքը` ”Фратрия”-ն զրուցել է մարզումների ընթացքում: -Դուք 26 տարեկան եք: Ի՞նչ ամբիցիաներ ունեք Ձեր կարիերայի հետ կապված: -Ես կցանկանայի հայտնվել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակչում իմ ազգային հավաքականի հետ: Դա իմ […]

Պուտինը “զբաղված” պրծած է. Առավոտ

“Առավոտի” գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում  է, որ մի քանի տեղ կարդացել է. հեսա Սոչիի Օլիմպիական խաղերը կավարտվեն, եւ Պուտինը կզբաղվի Ուկրաինայով եւ Հայաստանով։ Ուկրաինայում հօգուտ Ռուսաստանի իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն “մարտի 1”-ի ոճով “սահմանադրական կարգը հաստատելով”, ինչին Յանուկովիչը կարող է եւ համաձայնություն չտալ, դժվար թե ցանկանա իր վրա նման խարան վերցնել։ Մնացած բոլոր […]

Շերիֆը Ծառուկյանից փողերն է պահանջել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, թե ինչու ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) հրաժարվեց  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, ըստ ամենայնի, պատասխան չտրվեց, ինքը՝ Գրիգորյանը նշեց, թե առողջական խնդիրներ ունի: Սակայն,թերթի տեղեկություններով, Գրիգորի Գրիգորյանը լուրջ պատճառներ ունի եւ կուսակցությունում իր շփումները վերջերս գրեթե զրոյի է հասցրել: Հակասությունը նրա եւ ԲՀԿ ղեկավար […]

BBC-ից “Արմենիա” հեռուստաընկերություն. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, ճանաչված լրագրող, վերլուծաբան, իրավապաշտպան Մարկ Գրիգորյանը, որը 10 տարի աշխատում էր աշխարհի խոշորագույն մեդիա կորպորացիաներից մեկում՝ BBC-ում, շուտով կաշխատի “Արմենիա” հեռուստաընկերությունում: Նա օրերս վերադարձել է Հայաստան։ Լրագրողը Հայաստանից հեռացել էր 2002—ի հոկտեմբերին իր դեմ կատարված մահափորձից հետո, որը դեռեւս մնում է չբացահայտված։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ընդդեմ միասեռականների` միասին են հայերն ու ֆրանսիացիները. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ “Համահայկական ծնողական կոմիտեի”, Դեմոկրատական կուսակցության, Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի, “Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման” եւ եւս 6 կազմակերպությունների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի նպատակը Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր երկրներում գենդերային հավասարության քողի ներքո միասեռականությանն աջակցելու վերաբերյալ ընդունված օրենքների ու օրինագծերի դեմ սկիզբ առած հասարակական շարժումներին սատարելն է:         […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի