17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չենք հրաժարվել մեր քաղաքը զարգացած, բարեկեցիկ տեսնելու, նաեւ դարձնելու մտադրությունից. Տիգրան Կարապետյան

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, անկուսակցական Տիգրան Կարապետյանը ուղերձով դիմել է համաքաղաքացիներին՝ պարզաբանելով իր ինքնաբացարկի պատճառները:

“Սիրելի   գորիսեցիներ

   Այսօր  ես  ինքնաբացարկի  մասին  դիմում  եմ  ներկայացրել Ընտրատարածքային ընտրական  հանձնաժողով: Նման  որոշում   կայացրել  եմ  բավականին  երկար  ծանր  ու  թեթեւ  անելուց  հետո: Ստեղծված  իրավիճակում սա  այն  քայլն  էր,  որից խուսափելն  անհնարին  էր: 

 Կարծում եմ, որ  ինձ  ճանաչողներն  ու  իմ  համախոհները կհասկանան   ինձ  ու  զերծ  կմնան  տարբեր  գնահատականներից  ու  որակումներից:

  Ոզում  եմ  շնորհակալություն  հայտնել  բոլորիդ, յուրաքանչյուրիդ, ով  մեր  կողքին է, ով  սիրում  է  իր  ծննդավայր  Գորիսն  ու   ուզում  է այն  ծաղկեցնել: Մենք  հրաժարվել  ենք  ընտրապայքարից, բայց  չենք  հրաժարվել  մեր  քաղաքը   զարգացած, բարեկեցիկ  տեսնելու, նաեւ  դարձնելու  մտադրությունից:

Հուսով  եմ,  որ  միասնականության,  բարյացակամության  դրսեւորումները ,ամենաքարքարոտ  ճանապարհն  անգամ  իրար  հետ  անցնելու  պատրաստակամությունը  ինչին  մենք  ականատես  եղանք  վերջին  օրերին,  իսպառ  չեն   վերանա  մեր   քաղաքից :

Շնորհակալ  եմ”,-ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ այսօր ինքնաբացարկ է տվել նաեւ ՀՀԿ-ական թեկնածուներից մեկը՝ Արա Բուդաղյանը: Ընտրապայքարը կշարունակեն երկու թեկնածու ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը եւ անկուսակցական Հրայր Յոլյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ