07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չեխովի դպրոցի տնօրենը հարցաքննվել է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Երեւանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը օրեր առաջ հրավիրվել է  ոստիկանության Արաբկիրի բաժին։ “Պատճառը դպրոցի աշակերտուհիներից մեկի մորը ծեծի ենթարկելն է։ Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. հրապարակվել էր, որ Գայանե Սարուխանյանը ծեծել է աշակերտուհի Լիդայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին, քանի որ աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել”,- գրում […]

Արամ Հարությունյանն աշխատանքի չի գնում. Հայկական ժամանակ

 ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը աշխատանքի չի ներկայանում, ինչը նախարարությունում կապում են այն բանի հետ, որ արդեն իսկ հաստատապես որոշված է, որ նա չի վերանշանակվելու նախկին պաշտոնում։ Հարությունյանը իշխող վերնախավի երկարակյաներից է. արդեն տասը տարի նախարարի կարգավիճակ ունի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

“Աշտարակի ձոր” համալիրը վաճառվել է ֆինանսական խնդիրների պատճառով. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “Աշտարակի ձոր” ռեստորանային համալիրի սեփականատեր Կարեն Գեւորգյանը եւ նրա ռեստորանի 50 տոկոսի փայատեր Աղվան Հովսեփյանն ամիսներ առաջ լուրջ հակասություններ ունեին: “Հովսեփյանն իր խնամու՝ Գարեգին Նուշիկյանի անվամբ էր ձեւակերպել փայաբաժինը եւ, բանավոր պայմանավորվածությամբ, պետք է մոտ 1,5 միլիոն դոլարի ներդրում կատարեր, սակայն հիմնականում չէր արել, ինչի պատճառով Ձորի Կարիկի ֆինանսական վիճակը վատացել […]

Արմեն Մովսիսյանը կցանկանար աշխատել Հովիկ Աբրահամյանի Կառավարությունում. Ժամանակ

”Ժամանակի՛՛ տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը վերադարձել է Չեխիայից, ուր գտնվում էր աշխատանքային այցով, եւ այսօր հնարավոր է նոր նշանակումներ լինեն կառավարության դեռեւս թափուր պաշտոններում։ Տեղեկություն կա, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում  ցանկանում է տեսնել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով բնապահպանության նախկին նախարարն էր եւ ում […]

Էկոնոմիկայի նախարարությունում օտար լեզուներ են սովորում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում աշխատակիցներին սկսել են սովորեցնել անգլերեն ու ֆրանսերեն։ “Ավելին՝ այդ նպատակով 2013թ. տարեվերջին պետական բյուջեից 710 հազար դրամ է ծախսվել։ Նախարարության 15 աշխատակից սովորել է անգլերեն, 2 աշխատակից էլ՝ ռուսերեն”,– գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս տարի միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ։ “”Ժողովուրդ”-ը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացել է, որ Երևանի “Զվարթնոց” օդանավակայանից մեկնել է 186 հազար 493 մարդ և ժամանել՝ 164 հազար 807-ը։ Բացասական մնացորդը կամ արտազաղթածների թիվը՝ 21 հազար 686 մարդ։ Իսկ Գյումրիի “Շիրակ” օդանավակայանով մեկնել է 4 […]

Ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետն է. Հրապարակ

Մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, քանի որ այդ պաշտոնին աչք ունի Սևանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, և նրա շնորհիվ էր, որ քաղաքապետի  պաշտոնը ստացավ։ ՛՛Հրապարակի՛՛ հետ զրույցում Ղուկասյանը վստահեցրել է, թե մարզպետ դառնալու հավակնություն չունի: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

Աղվան Հովսեփյանը դեռ պետք է սպասի. Հայկական ժամանակ

Երեկ, ըստ էության, վերջին պահին Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է Աժ առաջիկա քառօրյայի օրակարգ։ Խոսքը այն կառույցի մասին է, որի ղեկավարի ամենահավանական թեկնածու է համարվում Աղվան Հովսեփյանը։ Բանն այն է, որ առաջիկա ‘’քառօրյան’’ ըստ էության ‘’եռօրյա’’ է լինելու, որովհետև հինգշաբթի մայիսի 1-ը, ոչ աշխատանքային օր է, և Աժ-ն նիստ չի կարող անել։ […]

Նախագահի առաջին թեկնածուները

Թեև հաջորդ նախագահական ընտրություններին դեռ 4 տարի կա, սակայն արդեն շրջանառվում են նախագահի տարբեր թեկնածուների անուններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չբացառեց, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններում: ”Չեմ բացառում, սակայն դեռ մի քանի տարի կա, չորս տարի”,-ասաց նա: Այսօր Facebook-յան ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ով […]

Քիմ Քարդաշյանը խայտառակ է եղել շրջազգեստի պատճառով /ֆոտո/

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը միշտ հագնվում է գեղեցիկ եւ ոճային` անգամ մարզասրահ գնալիս: Սակայն այս անգամ Քիմը սխալ հագուստ է ընտրել, որը արագ ծաղրանքի առարկա է դարձել: Պապարացիները նկարել են Քիմին, երբ նա դուրս գալիս է եղել մեքենայից տարօրինակ շրջազգեստով: Շրջազգեստը խայտառակ կերպով է նստելիս եղել Քիմի վրա` ավելի մեծացնելով նրա հետույքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի