08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ականջօղեր կրելն ինքնաարտահայտման ձև է. Արմեն Մարտիրոսյանը՝ Սեդրակ Սարոյանի ասածի մասին /վիդեո/

“Հայերը աշխատասեր, նպատակասլաց ժողովուրդ են, նրանց ականջօղով տղամարդիկ պետք չեն”,-մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողի հետ զրույցում նկատել էր Սեյրան Սարոյանը և հավելել . “Հայաստանը Եվրոպայից միայն վատ բաներն է սովորում, եւ պետք է միասնական լինի Ռուսաստանի հետ”:

Այս հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Որպես հավելում հարցրինք նաև,թե՞ տղամարդկության չափորոշիչների մեջ մտնում է պատգամավորների կողմից լրագրողներին վիրավորելը և առհասարակ այս լեզվակռիվներում ո՞վ է մեղավորը:

Մարտիրոսյանի դիտարկմամբ տղամարդկությունը ոչ մի կապ չունի ականջօղ կրել կամ չկրելու հետ, քանի որ ըստ նրա ծովանեններն էլ ականջօղեր էին կրում, սակայն որևէ մեկը նրանց տղամարդկային խիզախությանը չէր կասկածում.”Ականջօղ կրելը ինքնաարտահայտման ինչ-որ ձև է և մարդիկ կան, որ հենց այդպես են ինքնաարտահայտվում”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ