07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արգելվել է մի քանի պաղպաղակների արտադրությունը

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը:

«Ձյան փաթիլներ» ԱԿ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից արտադրված «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ