19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մշակվում են ՀՀ Զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ուղիներ

Մայիս 31-ին՝ Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը, ՀՀ Պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացվեց ՀՀ Զինված ուժերում ծխելու վնասակարության և դրա հաղթահարման ուղիներին նվիրված կլոր-սեղան քննարկում:

Ծրագիրն իրականացնում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն`  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:

Կլոր-սեղան քննարկմանը մասնակցեցին շուրջ 70  անձինք՝ փորձագետներ, ՀՀ Զինված ուժերի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը հանդես եկավ «Հայոց բանակի ծխախոտազերծումը և հայ ազգային գաղափարախոսությունը» խորագրով զեկուցմամբ: Նա մասնավորապես նշեց. «Հայ զինվորականը չի ծխելու, եթե ունեցավ այս գաղափարախոսությունը, ապա կկարողանա ազատվել ծխախոտի ազդեցությունից:ՀՀ զինված ուժերի ծխախոտազերծման ծրագիրը նախևառաջ բարոյական հարց է»:

«Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սարգիս Կարապետյանը տեղեկացրեց, որ ապրիլ-մայիս ամիսներին  ՀՀ շուրջ 10 զորամասերում անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ, բժիշկների, հոգեբանների մասնակցությամբ կազմակերպվել են տեղեկատվական դասընթացներ, զինծառայողներին բաժանվել են հակածխախոտային տեղեկատվությամբ բուկլետներ, զորամասերում տեղադրվել տեղեկատվական ցուցանակներ: Այնուհետև նշեց. «Հասարակության շրջանում դեռ բարձր է ծխող բնակչության թիվը: Մտահոգիչ այս իրավիճակի և առկա միտումների փոփոխությունը պետք է սկսել հասարակության լայն զանգվածների հետ տարվող աշխատանքներից, հատկապես երիտասարդներից»:

ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ Հայկ Սահակյանը ներկայացրեց շուրջ 500 զինծառայողների շրջանում իրականացված հարցումների արդյունքները: Նա մասնավորապես ասաց. «Զինծառայողների մեծամասնությունը օգտագործում է  ծխախոտ: Հատկանշական է այն, որ ծխողների գերակշռող մասը դեռ դպրոցական տարիներին է սկսել ծխելը: Հարցվածների 67.9 տոկոսը նշել է, թե մինչև զինծառայությունն է սկսել ծխելը և միայն 13 տոկսն է սկսել ծխել զինծառայության ընթացքում: Հարցվածների միայն 29.6 տոկոսը պատասխանել է, որ չի ցանկանում թողնել ծխելը, 34.6 տոկոսը գիտակցում է ծխելու վնասակարությունը և չի կարող այն թողնել, 24.6-ն տոկոսը գիտակցում է և կարող է թողնել ծխելը: Հարցվածների կեսը գտնում է, որ զինծառայության ժամանակ ավելի շատ է սկսել ծխել, քան նախկինում»:

Նշենք նաև, որ հունիս ամսվա ընթացքում նախատեսվում է մասնագետների այցելություն զինծառայողներին, իսկ տարեվերջին զինծառայողների շրջանում նախատեսվում է անցկացնել նոր սոցհարցում: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ