20 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախարարն աշխատանքից կազատի տեղակալին, եթե վերջինս չթողնի ծխելը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Facebook-յան հանրագրում գրել է.

՛՛Մինչև վերջնականապես չծխողների շարքը համալրելը, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ պարբերաբար թողնում էի ծխելը…: Եվ ինչ որ պահի, սրանից տարիներ առաջ հասկացա, որ ծխելը ոչ միայն ինքնակործանում է, այլև անազնիվ և անպատասխանատու՝ հարազատներիդ և շրջապատիդ համար:

Այսօր հետաքրքիր բան պարզեցի, որ մեր փոխնախարարներն ու ես ճշտորեն համադրելի ենք աշխարհում ծխողների և չծխողների թվի հարաբերակցությանը. այսինքն 5-ից մեկն է ծխում: Այժմ հայտարարում եմ, որ եթե մինչև մյուս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրը փոխնախարարը չմիանա մեզ՝ չծխողներիս, ապա կկանգնի մեր թիմից դուրս մնալու իրական վտանգի առաջ  :
Բոլոր ծխողներին խորհուրդ եմ տալիս և հորդորում թողնել այդ կործանարար սովորությունը, հենց թեկուզ նրա համար, որ չծխողներն ավելի պայծառ երազներ են տեսնում …՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ