18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորում է բոլոր երեխաներին տոնի կապակցությամբ:

Սիրելի փոքրիկներ, ամենաջերմ սիրով ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Շատ առիթներով ենք շեշտում, որ երեխաները մեր ապագան են։ Իսկապես` երկրորդ կարծիք լինել չի կարող։  Սակայն մինչ ապագան, մենք պարտավոր ենք ամենօրյա հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատել նրանց, անել ամեն ինչ, որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով։ Որպես բժիշկ և առողջապահության նախարար, անշուշտ, համարում եմ, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից։ Մեր երկրում մոր ու մանկան առողջության պահպանումը կառավարության գերակայություններից է, և  այդ ուղղությամբ բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվում։ Այսօր մեծապես կարևորում ենք առողջ ապրելակերպը և վաղ հասակից այն կենսակերպ դարձնելը, ինչը ողջ կյանքի ընթացքում առողջության ամենալուրջ գրավականն է։

Խորհրդանշական այս օրը երեխաներին մաղթում եմ ամուր առողջություն և ցանկանում, որ նրանք ունենան երջանիկ ու անհոգ մանկություն, մեծանան սեփական առողջությունը գնահատելու կարողությամբ և, իհարկե, պաշտպանված լինեն բոլոր փորձություններից։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ