18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արմեն Մովսիսյանը նշանակվեց

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` Սերժ Սարգսյանը որոշում է ստորագրել Արմեն Մովսիսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին:

Մայիսին Հայաստանը կստորագրի միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթ

Չկա խնդիր, որ Բելառուսիան ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանն: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսում ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ապրիլի 29-ին Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը նա չի պայմանավորում այս երկրների ցանկության բացակայությամբ: ՛՛Ապրիլի 29-ին չենք մասնակցել, որովհետև այս կազմակերպության անդամ չենք՛՛,-նշեց նա: Զաքարյանը վստահեցրեց՝ ՀՀ-ը […]

Աբրահամի պարտված մրցակիցը գտնում է, որ մրցավարը պետք է օգներ իրեն

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի կողմից պարտություն կրած չեռնոգորցի բռնցքամարտիկ Նիկոլա Սյեկլոցան դժգոհ է իր ելույթից: ”Ես երջանիկ կլինեի միայն այն դեպքում, եթե հաղթեի, չէ որ հենց դրա հետեւից էի եկել: Ես վատ հանդես չեկա, սակայն մշտապես մտածում էի հարձակման մասին` մոռանալով պաշտպանության մասին: Ես փորձում էի ստիպել Աբրահամին աշխատել եւ բացվել ու չէի […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝  Մայիսի 7-11-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 7-8-ը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում`  7-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին […]

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները

Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլիի, Աբդուլլահ Գյուլի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, գրում է Ermenihaber.am-ը: Վրաստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդել է նախագահների մասնակցությամբ ընդհանուր մամուլի ասուլիս: Թուրքական «Գազեթելեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր խոսքում նշել է, որ հանդիպել են որպես Հարավային Կովկասի վերաբերյալ ընդհանուր տեսլական ունեցող երկրների ղեկավարներ՝ մանրամասնորեն […]

20-ամյա Թովմասը ուրագով սպանել է Հայկանուշին. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Թովմաս Վարդանյանի գործի դատական քննությունը: Ըստ դատական ակտի՝ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշը 2012 թվականից աշխատել է “Զվարթնոց օդանավակայանի տարածքում գործող  “Էսպերանտո” սրճարանում՝ որպես սպասք լվացող , մաքրուհի:Դեկտեմբերից նույն սրճարանում, որպես խոհարարի օգնական աշխատանքի է ընդունվել Ազատաշեն գյուղի 20 ամյա […]

Դեպի Արցախ ուխտագնացությունը մեկնարկեց Եռաբլուրից /ֆոտո, վիդեո/

“Սերունդ” հասարակական կազմակերպությունը Մայիսյան հաղթանակների կապակցությամբ ուխտագնացություն է կազմակերպել դեպի Արցախ: Ուխտագնացության մեկնարկը տրվեց Եռաբլուրում: ՀԿ ղեկավար Կարեն Չոբանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ Եռաբլուրը նվիրական տեղ է, եւ ուրիշ այլ վայրից չէին կարող սկսել: Ուխտագնացության մասնակիցների թիվը մեծ է, մի մասը արդեն Արցախում է, մի մասն էլ խմբին միանալու է ճանապարհից: Մանրամասները՝ տեսանյութում:

Դատարանը 1 տարեկան 10 ամսական երեխային “խլում” է մորից . Առավոտ

“Առավոտ”  թերթը գրում է . ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Գոհարիկ Խաչատրյանի կայացրած վճիռը: Համաձայն այդ վճռի՝  դատարանը 1 տարեկան 10 ամսական Հովհաննես Թադևոսյանի բնակության վայրը որոշել երեխայի հոր՝ հայցվոր Արման Թադևոսյանի բնակության վայրով՝ եզրակացնելով , որ երեխան ավելի […]

”Այոոոոոոո, ես արեցի դաաաաաաա … ”

Facebook-յան օգտատերերն իրենց շնորհավորանքներն ու շնորհակալությունները համացանցի միջոցով փոխանցում են Արամ MP3-ին, ով երեկ իր ”Not alone” երգով անցավ Եվրատեսիլի եզրափակիչ փուլ: ”Հաջորդ տարվա ”Երվրատեսիլը” Հայաստանում տեսնելու սպասելիքով. շնորհավորում եմ Արամ MP3-ին տպավորիչ ելույթի առիթով”,-գրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ”Այ սենց հանգիստ, առանց ներվայնանալու գնում ենք առաջ, Արամ ջան: Ապրես, շնորհավոր!!!”,-գրել է շոումեն Հայկ Մարությանը: […]

Խաչիկ Ասրյանը կնշանակվի. Հրապարակ

Ազգային ժողովի պատգամավոր, թալինցի Մնացական Մնացականյանը, “Հրապարակ”-ի տեղեկություններով օգտագործում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի եւ ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի միջնորդությունները՝ Արագածոտնի մարզպետ նշանակվելու համար: Պատգամավորը շատ է ցանկանում զբաղեցնել իր ոխերիմ հակառակորդի՝ Սարգիս Սահակյանի աթոռը, որպեսզի վրեժ լուծի կնոջը աշխատանքից ազատելու համար: Սակայն նախագահականին մոտ կանգնած  աղբյուրները տեղեկացնում են, որ քննարկվում է նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի