12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կմասնակցե՞ն հանրահավաքին /վիդեո/

Առաջիկայում երկուշաբթի օրը ժամը երկուսին ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների քառյակը հերթական աշխատանքային հանդիպումն է անելու: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: 

Հարցին, թե ինչու է հետաձգվում համատեղ հանրահավաքը, Հակոբյանը պատասխանեց. ՛՛4 քաղաքական ուժեր, բնականաբար, իրենց օրակարգն են բերում և միասնական օրակարգ ձևավորվում է և միանսկան որոշում ընդունվում է այն ժամանակ, երբ 4 քաղաքական ուժերով գալիս ենք միասնական եզրակացության: Չեմ կարծում, որ մենք հետաձգում ենք, ուղղակի հաշվի են առնվում և կուսակցությունների մոտեցումները առանձին-առանձին և այն հանգամանքներն ու հնարավորությունները, որոնք այսօր առկա են պետության ներսում՛՛: Նա հավելեց, որ հավանաբար, առաջիկա նիստում  որոշակի կոնկրետություն կլինի այս հարցում և հայտարարություն էլ կարվի: ՛՛Կարծում եմ՝ որոշակի խնդիրները, որոնք այսօր առաջնահերթ ենք գտնում, կբարձաձայնենք ու կհաստակեցնենք կոնկրետ ժամանակահատվածը, թե երբ մենք միասնական միջոցառում կանցկացնենք՛՛:

Հարցին՝ քննարկվել է 4 կուսակցությունների առաջնորդների՝ հանրահավաքին մասնակցության հարցը, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. ՛՛Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը, բայց դա ընթացքի մեջ է՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ