15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարզպետը պատասխանատվության կոչ է անում

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Facebook-յան էջում անդրադարձել է այսօրվա մամուլին, որտեղ խոսվում էր Ջերմուկի ընտրությունների մասին:

՛՛Մի անգամ ես առիթ ունցել եմ նշելու, որ հանրության առջև հանդես եկող յուրաքանչյուր ոք՝ լինի լրագրող, թե հանրային գործիչ, պարտավոր է պատասխանատու լինել: Այդ կապակցությամբ տեսակետս վերստին նեկայացնելու առիթը ստեղծել է ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթը՝ այսօրվա համարում անդրադառնալով Ջերմուկ քաղաքապետի սպասվող ընտրություններին: Դժվարանում եմ կռահել, թե ինչ աղբյուրների վրա է հիմնվել թողարկման պատասխանատուն, եթե ինձնից չեն փորձել պարզել իմ տեսակետներն ու դիրքորոշումը սպասվող ընտրությունների վերաբերյալ:

Չնայած կարծում եմ, որ այդ դիրքորոշումը հավելյալ պարզելու անհրաժեշտություն չկա, քանզի ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնում եմ ՀՀԿ գործադիր մարմնի երաշխավորությամբ, իսկ ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության խորհուրդը Ջերմուկի քաղաքապետի ընտրություններում պաշտոնապես առաջադրել է Ջերմուկի քաղաքապետ, ՀՀԿ Ջերմուկի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Վարդան Հովհաննիսյանի թեկնածությունը:
Վերստին խնդրում եմ լրագրողներին պատասխանատու գտնվել հանրությանն ուղղված յուրաքանչյուր տեսակետ հայտնելիս՝ զերծ մնալով անհիմն, ոչ հավաստի և իրականությանը չհամապատասխանող լուրեր հրապարակելուց, իսկ այդպիսի դեպքերում առնվազն ներողություն խնդրել նյութի հասցեատերերից և ողջ հանրությունից՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ