11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ”Այբ” ավագ դպրոցի առաջիկա ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ”Այբ” ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:

            Վարչապետին տեղեկացրել են, որ 7 հա տարածքի վրա առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել կրթական ավան՝ տարրական, միջին և ավագ դպրոցի նոր մասնաշենքերով, մարզական համալիրով, արվեստի կենտրոնով: Ծրագրվում է մոտ ժամանակներս դպրոցում հիմնել արդիական սարքավորումներով համալրված լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ռոբոտաշինության և ինժեներական ծրագրեր: 

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև դպրոցի կրթական գերազանցության կենտրոնի ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել կառավարության հետ համատեղ: Տեղեկացվել է, որ այս ուսումնական տարվանից ”Այբ”-ի տարրական դպրոցի աշակերտների թիվը հասել է 82-ի, իսկ ավագ դպրոցինը՝ 260-ի: Այս ուստարում կբացվի նաև միջին դպրոցը: Զեկուցվել է, որ սոցիալական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցի աշակերտների մոտ 80 տոկոսն ուսում է ստանում բարերարների հատկացրած կրթաթոշակներով: 

Հովիկ Աբրահամյանը ողջունել և կարևորել է նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման աշխատանքներում:

Ի դեպ, ”Այբ” կրթական ավանում շարունակվում են նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցման աշխատանքները. եկեղեցին կնվիրաբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ