Թեկնածուի շտաբը՝ քաղաքապետարանո՞ւմ
Ըստ Henaran.am-ի խմբագրություն ահազանգած գորիսեցիների, ՀՀԿ-ից առաջադրված, Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցի ընտրական շտաբերից մեկը տեղակայված է Գորիսի քաղաքապետարանում: ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով, Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում […]





































