03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անդրանիկ Մարգարյանը՝ Աշոտյանի կյանքում. Ֆեյսբուք

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Ինչպես շատերի, այնպես էլ իմ կյանքում Անդրանիկ Մարգարյանը ճակատագրական դեր է ունեցել: Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ծնունդդ շնորհավոր, Վարչապետ”:

Սերժ Սարգսյանն ընդունեց ընդդիմության հրաժարականը. 168 ժամ

”168 ժամը” գրում է. ”Քառյակն իշխանությունից պահանջում է նաև ընդդիմության մասին օրենքի ընդունում և ընդդիմությանը վերահսկողական լիազորությունների օժտում: Այս պահանջը ծիծաղելի է այնքան, որքան կլիներ, եթե իշխանությունն օրենք ընդուներ իշխանության մասին: Հետաքրքիր է նաև, եթե հանկարծ իշխանությունը բռնի-ընդունի այդ օրենքը, ինչ է անելու ԲՀԿ-ը, որն ”ընդդիմություն” բառից վախենում է այնքան, որքան իշխանությունը վախենում է ընդդիմության […]

Արաս Օզբիլիսը վիրահատվել է. սպասվում է ևս մեկը

Ռուսական ”Սպարտակի” պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վիրահատվել է Հռոմի Villa Stuart բուժհաստատությունում: Ֆուտբոլիստին սպասվում է ևս մեկ վիրահատություն: ”Սպարտակի” բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովը հայտնել է, որ վիրահատությունն անցել է առանց տեխնիկական բարդությունների, իսկ երկրորդ վիրահատությունը կլինի ռենտգեն-թեստից հետո՝ մոտ 2 ամսից: Հիշեցնենք, որ Ալժիրի ընտրանու հետ […]

”Միկա-ցեմենտը” վաճառվում է. Ժողովուրդ

Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող ‘’Միկա-ցեմենտ’’ գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել և վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստան բանկում: ‘’Ժողովուրդի’’ ունեցած տեղեկություններով՝ օրերս հայտնվել են գործարանի գնորդներ՝ ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ, որոնց ներկայացուցիչը գործարանի մեխանիկական բաժնի պետ՝ մարտունեցի Սերոբ Շառոյանն է, ով ազգակցական կապեր ունի նոր գնորդների հետ: Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, գործարանի […]

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՊՃՀ-ի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր […]

Բիշարյանը նախօրոք պայմանավորվե՞լ էր Հովիկ Աբրահամյանի հետ. Ժողովուրդ

ԱԺ  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ամենասուր խոսքերով քննադատեց կառավարությանը՝ շքեղության հարկը վերացնելու համար։ ‘’Ժողովուրդ’’-ին հայտնի դարձավ, որ հայտարարությունից առաջ՝ ԱԺ ընդմիջման ժամանակ Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակում հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Եվ դրանից հետո նման սուր հայտարարությամբ հանդես գալը, թերեւս, կարող է երկու պատճառ ունենալ. կամ նորաթուխ ընդդիմադիրը […]

Երբ իրենց քայլը կանեն ռուսները. Ժամանակ

‘’Եթե Նախիջեւանից Հայաստանի  վրա հարձակում լինի, այդ ժամանակ ռսներն իրանց քայլերը կանեն’’,- ‘’Ժամանակի’’ հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Անդրադառնալով Նախիջեւանից Հայաստան ուղղված կրակահերթերին՝ ԳՇ պետն ասաց, որ միայն Նախիջեւանում չեն եղել նման կրակահերթեր, եղել են նաեւ Շամշադինում, ամեն տեղ, քանի որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ կռվի մեջ է: Մեր […]

”Համմե՞րն էր Կիսելյովի տաքսին. Առավոտ

‘’Առավոտը’’ գրում է. ‘‘Երեկ երեկոյան Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին հյուրընկալել էր ‘’Ռոսիա սեգոդնյա’’ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ռուսական պաշտոնական քարոզչության ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը: Հետաքրքիր խոսակցություն եղավ նրա և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի միջև: Երբ վերջինս Կիսելյովին ակնարկեց, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Կիսելյովը նետեց, թե՝ ‘’սկսեք […]

Հայերը` Բաքվում. Հրապարակ

‘’Հրապարակ’’-ը գրում է. ‘’Հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի ‘’Ռոս-Ռոութ’’ սեմինարին Հայաստանից կմասնակցեն Աժ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ‘’Ժառանգությունից’’՝ Թևան Պողոսյանը: Մեկնելո՞ւ եք՝ հարցրինք Կորյուն Նահապետյանին: ‘’Այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա. սպասում ենք անվտանգության երաշխիքների հետ կապված հավաստումներին, այսօր ՆԱՏՕ-ի վեհաժողովի քարտուղարության կողմից տեղեկացրել են, որ, նախնական […]

Բագրատաշենի մաքսակետը նոր պետ ունի. Հրապարակ

‘’Հրապարակը’’ գրում է. ‘’Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Բագրատաշենի մաքսակետում նախկին պետի՝ Հովիկ Աբովյանի փոխարեն պետ է նշանակվել ‘’Զվարթնոց’’ մաքսակետի պետ Սամվել Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Աբովյանը նշանակվել էր Տավուշի մարզպետ’’: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի