Պատռվել է Ադրբեջանի դրոշը
Բաքվում ուժգին քամին դարձյալ պատռել է Ադրբեջանի պետական հսկայական դրոշը, գրված է Ann.az կայքում։ 162 մետր երկարությամբ դրոշը ուժեղ քամուց դարձյալ վնասվել է։ Տեղադրվելուց հետո այն մի քանի անգամ արդեն հասցրել է պատռվել։ Հսկայական չափերի հասնող դրոշը Բաքվում տեղադրվել էր 2010թ.-ի մայիսի 29-ին և գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ դրոշ։





































