17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սեդան պատրաստ է ինքնահրկիզվել. բացառիկ՝ դաժան իրողություն/վիդեո/

Սեդա Խուրշուդյանը կյանքի ու մահվան դեմ պայքարելիս՝ մտածում է հարազատների մասին:  Քաղցկեղով  հիվանդ կինը անհանգստանում է, քանի որ դուստրը առանց հոր՝  որդի է մեծացնում ու ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի: Նույն բնակարանում մեծանում է նաև Սեդայի մյուս թոռնիկը, իսկ բնակարանը ընդհամենը մեկ սենյակից է բաղկացած: Սեդա Խուրշուդյանը իր առողջական խնդիրները լուծելու նպատակով տոկոսով գումար է վերցնում Արմեն Կյուրեղյանից: Նախապես ստորագրված համաձայնագրի մեջ գրված էր, որ գումարը տոկոսներով հանդերձ պետք է մարվի 6 ամսվա ընթացքում, սակյան կարճ ժամանակ հետո վաշխառուն պահանջում է իր գումարը՝ պատճառաբանելով, որ վթարի է ենթարկվել: Հիվանդ կինը կարիքից դրդված՝ համաձայնագիրը կնքելիս ուշադրւթյյուն չէր դարձրել համաձայնագրի մի կետին, այն որ անհրաժեշտության դեպքում գումարի տերը կարող է միանվագ պահանջել այն անմիջապես: Կյուրեղյանը որպես գրավ տեսնում էր Սեդայի բնակարանը…..

Այսօր արդեն առոջությունը կորցրած կինը կանգնած է փաստի առաջ: Սեդայի եղբոր դստեր՝ Սուսաննա Խուրշուդյանի անձնական երջանկությունն էլ խորտակվեց: Ցանկանալով սատար կանգնել ինքնասպանության եզրին կանգնած հորաքրոջը՝ Սուսաննան 14 հազար դոլար արժողությամբ ոսկեղենը զիջեց Կյուրեղյանին: Ամուսինը չներեց կնոջը հորաքրոջը օգնելու համար….Այսօր զոհասեղանին խեղված ճակատագրեր են, իսկ Սեդան ասում է, որ դատարանի դիմաց ինքնահրկիզվելու է…

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ