ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց հյուրերին Ազգային ժողովում եւ նշեց, որ Բելառուսի պատվիրակության այցը եւս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ Հայաստանի ու Բելառուսի միջեւ բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, […]





































