04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թո՛ղ այս ուսումնական տարին լինի արգասաբեր. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա կապակցությամբ: “Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ եւ ծնողներ, Հարգելի՛ ուսանողներ եւ դասախոսներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մշակույթն ու դպրությունը մեր ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից եւ եղել ենք ամենագրասերներից մեկը տարածաշրջանում: Հայ […]

Սեպտեմբերի 1-ը իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:  “Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ  Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի,  գրի եւ դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաեւ գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է : Տոնական այս […]

Եղեք իրազեկ՝ Henaran.am-ի հետ

Եվ այսպես, ոչ այնքան հեռավոր անցյալում թողնելով թեժ ամառը՝ Henaran.am-ի աշխատակազմը վերադարձավ արձակուրդից: Մեր արձակուրդի օրերին էլ ընթերցողը իրազեկվեց Հայաստանում եւ աշխարհում կատարվող կարեւոր իրադարձություններին: Սպասվող թեժ աշնան, կառավարության ու խորհրդարանի աշխատանքի, աշխարհում եւ մեր երկրում կատարվող բոլոր իրադարձությունների մասին կարդացեք Henaran.am-ում: Աշնան առաջին օրվանից մենք անցնում ենք աշխատանքային նորմալ ռեժիմի: Մենք սիրում ենք Ձեզ […]

Հայուհիների հետազոտությունները՝ գերմանացիների ուշադրության կենտրոնում

“Հայկական մշակութային աշունը“ Գերմանիայում շարունակվում է: Երեկ Բոխում քաղաքի կենտրոնական արխիվի նիստերի դահլիճում երիտասարդ չորս հայուհիներ ներկայացրել են իրենց թեզերը` երկուսը դասախոսություների, իսկ երկուսն արդեն տպագրված գրքերի տեսքով (Արուսյակ Գալստյան, Տաթեւիկ Իսպիրյան, Հասմիկ Մատինյան եւ Օֆելյա Սարգսյան): Նրանք բոլորն էլ կրթություն են ստացել նաեւ Գերմանիայում` հետազոտություններ կատարելով արդիական թեմաների շուրջ: Հասմիկի եւ Օֆելիայի մագիստրոսական աշխատանքներն […]

Խոնարհված եկեղեցու օծմանը մասնակցել է Սյունիքի մարզպետը /ֆոտո/

Շաղատը Սյունիքի երբեմնի մայրաքաղաքն է եղել: Պատմական հարուստ անցյալ ունեցող բնակավայրում օգոստոսի 28-ին օծվել է Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այն կառուցվել է 1830-1840 թվականներին: Խորհրդայնացումից հետո չի գործել ու հասցվել էր անմխիթար վիճակի: Բարերար Գագիկ Խաչատրյանի ու գյուղացիների միջոցներով հիմնանորոգվել է: Արարողությանը ի թիվս բազմաթիվ ներկաների մասնակցել են նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական […]

Օրհնության կարգ Էջմիածնում

Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների եւ ուսումնարանների տնօրեններ:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք է ասել կրթության ոլորտի ներկայացուցիչներին, շնորհավորելով […]

Արդարադատության նախարարը մեջբերում է Վիլյամ Սարոյանին

 Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “ Ազատությունը չարաշահելու վտանգավորության, ուրիշների ազատության իրավունքը հարգելուն ուղղված նրա փիլիսոփայությունը ոչ միայն ժամանակակից իրավունքի սկզբունքներից մեկի արտացոլումներից է, այլեւ՝ այսօր շատ արդիական եւ կարեւոր հորդոր, պահանջ, եթե կուզեք, մեզ բոլորիս… Հատկապես նրանց, ովքեր ազատությունն ընկալում են սոսկ որպես իրավունք […]

Դրամահավաքություն երեւույթի դեմ քաղաքապետարանը պայքարելու է խստությամբ

Ուսումնական տարեմուտի նախօրյակին հանրակրթությանն առնչվող հարցեր են քննարկվել ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցության ընթացքում, որին հրավիրվում են Երեւանի հիմնական բոլոր դպրոցների տնօրենները։ Խորհրդակցությանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները։      “Բավականին լուրջ քննարկում է տեղի ունենում ավանդական դարձած […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի բժշկին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: “Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուցքաբանության զարգացման գործում: Ձեր թե՛գործնական եւ թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարեւորը՝ փրկել եւ փրկելու […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է

 Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:  Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ թեթեւ մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի