27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զոհերը երիտասարդ կանայք են

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ոստիկանության կատարած աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նման հանցագործությունների աճն ակնհայտ է: “Ոչ միայն այս ոլորտի հանցագործություններն են աճում, այլ նաեւ դիմելիության մակարդակն է աճում: Ավելորդ է մանրամասնել կիբերհանցագործության պատճառները: Միայն կազմակերպված հանցավորության դեմ վարչությանը […]

ԲՀԿ-ի ”մեր թևը” չի մասնակցի հանրահավաքին

Հանրահավաքը, իհարկե, կկայանա, բայց կարծում եմ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, քանի որ հանրահավաքին չեն մասնակցի ոչ միայն Դաշնակցությունը, այլև ՕԵԿ-ը, ՀԱԿ-ի առավել հնչեղ`” փաշինյանական” թևը, ”Ժառանգության” ”փոստանջյանական” թևը, ԲՀԿ-ի ”մեր թևը”: Կարեն Ավագյանի Facebook-յան էջից

Սերժ Սարգսյանի իշխանությունը կպահպանվի

       ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է  դաշնակցության որոշմանը: Պատգամավորը նշել է,  որ դեռ հարց է  ՛՛քառյակը՛՛՝ ՛՛քառյակ՛՛ կմնա թե՞ կդառնա  ՛՛եռյակ՛՛։ Ինչ վերաբերում է ՀՅԴ–ի ու ՛՛Ժառանգության՛՛ սահմանադրական բարեփոխումների առաջարկներին, պատգամավորը նշել է, որ դա կդիտարկվի բարեփոխումների հայեցակարգի մշակումից հետո։ Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, […]

Հայաստանի հավաքականը նահանջեց 16 հորիզոնականով

ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը  նահանջել է  16 հորիզոնականով եւ այժմ  556 միավորով 52-րդն է: Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր տեղում է Պորտուգալիայի հավաքականը: Պիրենեյան թերակղզու ներայացուցիչները 11-րդն են, դանիացիները 27-րդն են, սերբերը նահանջել են 34-րդ տեղը , իսկ Ալբանիան բարձրացել է 25 տեղով ու հիմա 45-րդն է: Աղուսյակը գլխավորում է աշխարհի չեմպիոն […]

Այո, մենք կողմ ենք խորհրդարանական համակարգին, բայց ինչպե՞ս վստահել

”Մենք իսկապես երեք պայմաններ էինք առաջարկել, բնականաբար, եթե իշխանությունը ցանկություն ունենար այդ պայմաններն իրականացնելու, ինքը կհայտարարեր։ Չնայած որ այդ պայմանները շատ հասկանալի ու տեսանելի են, և լավ կլինի` սխալվեմ, բայց չեմ կարծում, որ իշխանություններն այդ պայմանները կիրականացնեն”,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն` ի պատասխան հարցի, թե ինչու ”Ժառանգության” առաջարկած […]

Վերացվում են գործարար միջավայրի զարգացումը խոչընդոտող պատճառները

Կառավարության նիստում ընդունված որոշումներից երկուսը միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության ”Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկատվություն ներկայացնելու մասին” որոշումը: Գործընթացի կրճատման արդյունքում կնվազեն տնտեսվարողների ծախսերը: 

ՉԼ. “Բավարիա” – “Մանչեսթր Սիթի”. հաղթանակ վերջին րոպեին/վիդեո/

Չեմպիոնների լիգայի E խմբի առաջին խաղում հանդիպեցին “Բավարիան” և “Մանչեսթր Սիթին”: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով, բավարացիներից 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժերոմ Բոատենգը: Մյունխենում թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետեւյալ մեկնարկային կազմերով. ”Բավարիա” – Նոյեր, Բոատենգ, Բենատիա, Բերնատ, Ալաբա, Ռաֆինյա, Ալոնսո, Գյոտցե, Լամ, Մյուլեր, Լեւանդոսվսկի: ”Մանչեսթեր Սիթի” – Հարտ, Սանյա, Դեմիչելիս, Կոմպանի, Կլիշի, Ֆերնանդինյո, Յայա Տուրե, […]

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանն աշխատելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

ԱՄՆ-ի Սենատը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պատշտոնում հաստատել է նախագահ Բարաք Օբամայի կողմից  ներկայացված Ջոն Բասսի թեկնածությունը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Միլիյեթ» թերթը տեղեկացնում է, որ կողմ ենքվեարկել 100 սենատորներից 98-ը, որոնց թվում է եղել նաևհայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Նորանշանակ դեսպանը, իր թեկնածության առաջադրումիցհետո Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեումպատասխանելով սենատորների հարցերին, հայտնել էր, որ աշխատելու է Իսրայելի,Հայաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ermenihaber.am

Ֆուտբոլ՝ թշնամու նշանառության տակ /վիդեո/

Առիթը ֆուտբոլն էր: Երկու սահմամաներձ գյուղերը այս անգամ ընկերական հանդիպումը անցկացրին Չինարի գյուղում: Չինարեցիները չեն վախենում, նրանք գիտեն, որ գյուղը մշտապես գտնվում է ադրբեջանցիների նշանառության տակ: Չինարեցիները ծիծաղում են վախեցողների վրա: ՛՛Կարողա դուք վախենում  ե՞ք՛՛,-Henaran.am-ի դաշտում գտնվող թղթակցին դիմեց գյուղապետ Սամվել Սաղոյանը, սակայն բացասական պատասխան լսելուց հետո հավելեց.՛՛Այ տենց միշտ դուխով մնացեք՛՛: Նա ձեռքով մեզ […]

Գայլերի դիմաց՝ փող

Կառավարության որոշմամբ՝ 2014 թվականի ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու ծախսերը փոխհատուցելու համար Բնապահպանության նախարարությանը կհատկացվի 20 մլն դրամ:   Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին ՀՀ տարբեր համայնքներում մարդկանց, ընտանի կենդանիների, անասնապահական տնտեսությունների վրա գայլերի հաճախակի հարձակումներով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս հարցը հրատապ է, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի