8 տարի շարունակ չենք հավատում, որ չկաս…/ֆոտո/
Այսօր սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան 8-րդ տարելիցն է: Ֆեյսբուքյան իր էջում երգչուհի Քրիստինե Պեպալյանը գրել է. “Անցավ էլի 1 տարի……ու էսպես 8 տարի շարունակ չենք հավատում, որ չկաս,այլ համոզում ենք մեզ, որ պարզապես երկար ժամանակ չենք հանդիպել….Լույս էիր….Լույս դարձար…միշտ մեզ հետ,մեր կողքին,մեր սրտերում.քեզ կարոտում ենք…………..”:
2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնել էր Ալավերդի: Սակայն ստիպված են լինում ուշ գիշերի վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն, ուր պիտի հանդիպեր Վլադիմիր Պրիսյակովի պատվիրակության հետ` նրա հետ զուգերգ ձայնագրելու ակնկալիքով: Սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում: 2006-ին “Ազգային երաժշտական մրցանակաբաշխության” ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվեց “Հայաստանի լավագույն երգչուհու” կոչում: