24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փլուզում Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

      Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6  հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։     Ճանապարհը սպասարկող ”Լոռի ՃՇՇ” ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ներկայում ճանապարհը երթևեկելի է, սակայն դեռ կա փլուզման վտանգ։   […]

”Իրար չենք ուտում”

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հերքում է, որ իր և խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները լարված են: ”Բնականաբար, իրար չենք ուտում, ոչ մի բան չկա իմ և Զարուհի Փոստանջյանի միևջև, օր ու մեջ գոնե անդրադառնում են դրան, ուղղակի երևի հետաքրքիր է, որ ամեն օր մի թերթ գրի: Անհոգ եղեք, որևէ բան չկա”,-այսօր ԱԺ ճեպազրույցներին […]

Կողմ են քվեարկել, հետո տեսել, որ սխալ են

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսքով` այս քառօրյան ցույց է տվել, որ իշխանության  օրակարգում չկա այնպիսի հարց, որը պետք է համարժեք լինի այսօր պետության մեջ կատարվող գործընթացներին: ”Երկու արտահերթ նիստի նախագծեր մերժվեցին, որոնք կենսական անհրաժեշտություն են ժողովրդի համար: Իշխանությունը չի հասկանում` ինչ է կատարվում ժողովրդի ներսում, սա ամենաանապահով վիճակն է ՀՀ անկախության 24 տարիների […]

Մեկնարկել է ՛՛Գրին քարտ՛՛-ի վիճակախաղի մասնակիցների գրանցումը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների (արտոնագրերի) վիճակախաղի մասնակիցների գրանցման գործընթացը:   2016թ. վիճակախաղի մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի (արևելյան ամառային ժամանակով 12։00-ից (Գրիվնիչ -4)) մինչև  երկուշաբթի, 2014թ. նոյեմբերի 3-ը (արևելյան  ստանդարտ ժամանակով 12:00 (Գրիվնիչ -5)):   Մասնակցության հայտը լրացնելու համար  պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը վերը նշված գրանցման ժամկետներում և  լրացնել օնլայն/առցանց մասնակցության հայտ: Թղթային կրիչներով հայտեր չեն  ընդունվում:   Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո հայտեր այլևս չեն ընդունվի: Ամենամյա այս ծրագրին մասնակցելու և վիզա ստանալու հնարավորություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է բավարարել մի շարքպարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքիմիջոցով որոշում է շահողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային վիզայի հայտ ներկայացնել:  Խաղարկային այս ծրագրովպահանջվում է, որ հիմնական դիմողն ունենա միջնակարգ (ավագ դպրոցի) կամ համարժեք կրթություն կամ երկու տարվա համապատասխանաշխատանքային փորձ՝ ըստ ԱՄՆ օրենքների: Մասնակիցները կարող են առցանց հայտը լրացնել անձամբ կամ մեկ այլ անձ կարող է դա անելնրանց համար: Անկախ այն հանգամանքից, թե մասնակիցը անձամբ է ներկայացրել մասնակցության հայտը, թե ընկերոջ, ազգականի,խորհրդատուի կամ որևէ այլ անձի օգնությամբ, տվյալ անձի անունով […]

Մեքենան կախվել էր ձորը

Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ “Տոյոտա Կոռոլա” մակնիշի 04OU700 պ/հ ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) դուրս […]

Հալեպի հայաշատ թաղամասը ռմբակոծել են դյուրավառ տակառներով

Ինչպես տեղեկացնում է Հալեպի “Գանձասար” շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը ռմբակոծել են դյուրավառ նյութով պատրաստված տակառներով, ինչի հետեւանքով մարդիկ են վիրավերվել, հրկիզվել է 7 բնակարան, գրանցվել են մեծ վնասներ:  Նոր գյուղի ակումբի տղաները բնակիչներին օգնության են հասել եւ մարել են հրդեհն ու անվնաս դուրս են բերել ժողովրդին: Նշվում է, […]

Անձրեւ, առանձին վայրերում մառախուղ

Հոկտեմբերի 2-ին արևելյան, 3-4-ին հյուսիսային և արևելյան, 5-6-ին միայն հյուսիսային շրջաններում հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ: Քամին` հյուսիս–արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, 5-ին նույնքան կբարձրանա:

Չեմպիոների լիգայի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:  Դարպասապահ. Ռույ Պատրիսիո (‘’Սպորտինգ’’) Պաշտպաններ. Խուանֆրան  (‘’Ատլետիկո’’), Դավիդ Լուիս  (ՊՍԺ), Մարկինյոս  (ՊՍԺ), Մարեկ Սուխի  (‘’Բազել’’) Կիսապաշտպաններ. Սոն Հին-Մին  (‘’Բայեր’’), Սինձի Կագավա  (‘’Բորուսիա’’), Ալեքսանդր Կարնիցկի  (ԲԱՏԷ) Հարձակվողներ. Ֆրանչեսկո Տոտտի (‘’Ռոմա’’), Ջեքսոն Մարտինես  (‘’Պորտու’’), Դանիել Ուելբեք  (‘’Արսենալ’’) Նկատեք՝ ցուցակում ընդգրկված չեն Մադրիդի ‘’Ռեալի’’ եւ կատալոնական […]

Ինձնից ի՞նչ ընդդիմություն. ԲՀԿ պատգամավոր. Ժամանակ

”Ես երկրի նախագահին հարգում եմ և իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, և էտի գիտեն բոլորը: Ուրեմն, էլ էդ հարցերով ինձ չդիմեք”,- ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ պատասխանելով ”Ժամանակի” հարցին՝ ինքը կիսո՞ւմ է իր կուսակցության վերջին շրջանում դրսևորած ընդդիմադիր կեցվածքը և պատրաստվո՞ւմ է արդյոք հոկտեմբերի 10-ին մասնակցել եռյակի հանրահավաքին: […]

Սուրիկ Խաչատրյանի որդին անհետացել է. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ”Գորիսի ոստիկանությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին գրությամբ տեղյակ է պահել, որ չի կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Իսկ դա պարզվել է Բուդաղյանների գործով դատավարության երեկվա նիստի ընթացքում:  Սեպտեմբերի 4-ի նիստում դատարանը Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որովհետև նա գործով անցնում է որպես վկա, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի