12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Թող ինքը մտածի, որ ժողովուրդն իրեն հանդուրժի. Կարապետյանը՝ Տեր-Պետրոսյանին

‘’Մարտի մեկից հետո երբ առաջին նախագահը դուրս չեկավ տնից, նա բարոյազարկվեց, սնայպերներից վախեցավ, թե ինչ, մնաց տանը, դրան գումարենք, որ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի հետ չի, դա մտածելու տեղիք է տալիս’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԺԿ նախագահ Տիգրան  Կարապետյանը:

‘’Նույն պատմությունն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ստյոպա Սաֆարյանի պահերն են’’,-նկատեց նա: Կարապետյանի խոսքով` գալիք ընտրություններին իշխանությունները մի քանի խաղ են խաղալու, որ տեսնեն` ում են տալու հաջորդ իշխանությունը: ”

 Կարապետյանը չբացառեց նաև երկրորդ նախագահի վերադարձն ու կապը եռյակի հետ: Հարցին, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կհանդուրժի, որ իշխանությունը փոխանցվի Ռոբերտ Քոչարյանին, նա պատասխանեց. ՛՛Դուք սարքեցիք Լևոն Տեր-Պետրոսյանին կիսաաստված, կհանդուրժի, թե չի հանդուրժի: Թող ինքը մտածի, որ ժողովուրդն իրեն հանդուրժի, դա ճիշտ կլինի: Հարց է՝ ժողովուրդն իրեն հանդուրժում է, թե չէ, այս հանրահավաքին չէին թողնում՝ խոսեր, հենց խոսում էր, գոռում էին Գագիկ Ծառուկյան ու ծափահարում էին՛՛: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ