” Դու և քո նմանները, որոնց քամակին, գիտենք քանի լատկա կա …”
՛՛Այ Ռուստամ, արդեն քեզ իրավունք ես վերապահում ուրիշներին խորհուրդ տալ, չափիդ մեջ մնա, այ կովի գող, մոռացե՞լ ես կով գողանալու համար 6 ամիս բռնվեցիր, բայց կաշիդ չես փոխել: Դու և քո նմանները, որոնց քամակին, գիտենք քանի լատկա կա, իրավունք չունեն ոչ միայն խորհուրդ տալ, այլ ընդհանրապես խոսել: Նոր պապա ես ճարել ու սազն առած` Ֆաթուլայի նման գովերգում ես քո նմաններին: Վազգենի անունը տալուց առաջ մտածիր՝ դու և քո նմանները իրավունք ունե՞ք չարաշահելու Վազգենի անունը՛՛,-ասել է ԵԿՄ անդամ Նահապետ Թումանյանն՝ արձագանքելով ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանին:
Նշենք, որ վերջինս ասել էր, թե ԵԿՄ-ին կարող է խորհուրդներ տալ:
՛՛Դուք Վազգենին ի՞նչ եք ճանաչել, Վազգենը երկիր սարքող էր, պետություն սարքող էր, այլ ոչ ձեզ նման երկիր քանդող: Եվ ընդհանրապես, այ կովի գող, դու Վազգենի անունն իրավո՞ւնք ունես տալու, ախր դու ո՞ւր, իրավունքն ո՞ւր, բարոյականությունն ո՞ւր: Դեռ Արամի անունն ես տալիս, այ սև կատու, Արամին վիրավորելով’ վիրավորում ես Սպարապետի ծնողներին:
Ձեռներդ հեռու Սպարապետից ու Սպարապետի ընտանիքից, այ թուրքի լամուկներ: Երբ Հոկտեմբերյանում վրադ կրակեցին, կատու էիր դառել, ո՞վ թիկունքիդ կանգնեց, ո՞վ քամակդ փրկեց: Ո՞վ չգիտի, որ կատվի վազքը մինչև մարագի դուռն է, զգույշ թակարդը չընկնես, այ սև կատու: Խորհուրդներդ էլ պահիր քո պապաների համար, թրաշվի՛ր, տեսնենք՝ երեսիդ ի՞նչ է գրվածթրաշվի՛ր, տեսնենք՝ երեսիդ ի՞նչ է գրված՛՛: