12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նաիրտցիները կստանան իրենց աշխատավարձը

Ո՞վ է “Նաիրիտ” գործարանի սեփականատերը, ում է պատկանում գործարանը. ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց  էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանին:  Սակայն հարցը մնաց անպատասխան: Փոխնախարարն ասաց միայն, որ մինչեւ տարեվերջ նաիտցիներին կվճարվի իրենց աշխատավարձերը:

Արա Սիմոնյանն ասաց, որ “Նաիրիտ”-ի աշխատավարձերը վճարվել են նրանց ընկերության կողմից ներգրավված փոխառու միջոցների հաշվին: “Հիմնականում 100 տոկոսով Երեւանի ՋԷԿ-ից՝ նկատի ունենալով, որ անմիջականորեն իրար հետ տեխնոլոգիապես կապված են: Թույլ տվեք, որպեսզի “Նաիրիտ”-ի հետ կապված վերջնական պարզաբանումները ձեզ ներկայացվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, երբ կառավարությունը վերջնական որոշում կկայացնի: Եկեք մի փոքր համբերատար լինենք եւ սպասենք”,-ասաց Արա Սիմոնյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի վերջին արձագանքին միջամտեց նիստը վարող Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը:

“Ազատության հրապարակի ելույթները ոնց որ բերել եք այստե՞ղ, պարոն Մելքումյան”,-ասաց նա։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ