19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բեթթին սովորական աղջիկ է

՛՛Մանկական Եվրատեսիլ 2014՛՛ երգի մրցույթի հայաստանյան մասնակից Բեթթիին  երազում է հաղթել մրցույթում, աղջիկը ամեն բան կանի, որ  2015թ. մրցույթը անցկացվի Հայաստանում:

Բեթթին Մալթա կմեկնի՝ իր սիրելի խաղալիք արջուկի հետ: Իր նախասիրությունների ու նպատակների մասին Բեթթին այսօր  կիսվեց  լրագրողների հետ:

՛՛Ես մի երեխա եմ, որի անունն է Էլիզաբեթ Դանիելյան, ես ոչնչով չեմ տարբերվում ուրիշներից, ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես բոլորը, ու ինձ հետ վերաբերվեն այնպես ինչպես բոլորի հետ: Սա երկրորդ անգամն է, որ մասնակցում եմ ՝ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան մրցույթին, բայց նախորդ տարի խմբի հետ էի մասնակցում: Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ հենց ես ընտրվեցի, որովհետև մյուս մասնակիցները բոլորն էլ իմ ընկերն էին, ուժեղ երգեր ունեին ու շատ աշխատասեր են՛՛,-ասաց նա:

 ՛՛Եվրատեսիլ՛՛  մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ մրցույթն այս տարի անցկացվում է ՛՛Միասին՛՛  խորագրի ներքո, և իրենք նոյեմբերին  կմեկնեն Մալթա՝ վերջնականապես պատրաստվելու մրցույթին:

Գասպարյանը ուրախությամբ հայտնեց, որ այս տարի մեր մասնակցի տեսահոլովակը ընդամենը մի քանի օրում դիտվել է ավելի քան 56 հազար անգամ: Նախորդ տարիների հետ համեմատած, կարելի է ասել, որ սա շատ լավ արդյունք է:

Նշենք, որ Բեթթիից բացի բեմում լինելու են ևս հինգ երեխաներ, որոնցից երեք տղաները ակրոբատներ են, իսկ երկու աղջիկները՝ պարուհիներ:

Նշենք, որ Մալթայում Բեթթին կներկայացնի ՛՛Արևի մարդիկ՛՛ երգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ