23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ չի դրվելու. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ  Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցության պայմանագրում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա: Առկա բոլոր փաստաթղթերում գրվում է Հայաստանի Հանրապետության սահմաններ: Արդյո՞ք Ղարաբաղը Հայաստանի հետ հավասարազոր օգտվելու է Եվրասիական տնտեսական միության պայմաններից հարցին՝ նախարարն ասաց, որ  չունենք որեւէ պայմանագիր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը […]

”Օրենքով գող”-ին արտաքսել են Մոսկվայից

Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ` վրացի քրեական հեղինակություն Գեորգի Ջանելիձեն` Գոգի Պիտերսկի մականունով, արտաքսվել է Ռուսաստանից Վաստան, տեղեկացնում է Ռուսաստանի ՆԳՆ կայքը: 41-ամյա “օրենքով գողը” օրերս ձերբակալվել էր Մոսկվայի արվարձաններից մեկում` Մոսկվայում բնակության ռեժիմը խախտելու համար: Հիշեցնենք, որ “օրենքով գող” Ջանելիձեն երկու անգամ դատապարտված է եղել գողության համար: Նա “օրենքով գողի” տիտղոսը ստացել է 2008-ին, “ռուսական մաֆիայի […]

Ռիտա Սարգսյանը միացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժմանը

 ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը միացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նոր շարժմանը: Նշենք, որ այս շարժման նպատակն է համաշխարհային մասշտաբով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը: Դրան մասնակցում են տարբեր երկրներից և տարբեր ազգությունների անձինք, ովքեր լուսանկարվում են “#2015RTAG. Recognize The Armenian Genocide” գրությունով և այն տեղադրում համացանցում: 

Ամբաստանյալը դատարան հրավիրեց Սերժ Սարգսյանին /վիդեո/

՛՛Շանթ և ընկերներ՛՛ գործով  ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը այսօր պահանջեց, որ  դատարան հրավիրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ գործով վկայություն տալու: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքի իրավունքը օգտագործելիս Հովհաննիսյանը արեց քաղաքական կոչեր և իրեն մեղավոր չճանաչեց: Ամբաստանյալն ասաց, որ ՀՀ իշխանությունները ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ դավաճանությունն են արել: […]

“Անհասկանալի, անկազմակերպ, աննպատակ, մանրախնդիր…”

 “Անվտանգություն չես կարող ապահովել նրա հետ, ով եղել է քո դարավոր թշնամին”,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից: Նա հիշեցրեց, որ տնտեսապես Ռուսաստանը վատ վիճակում է, և նույնն էլ սպասում է մեզ: Ինչ վերաբերում է եռյակի հանրահավաքին, ապա ԱԻՄ ղեկավարն ասաց, որ միայն “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ մի փոքր […]

Հայաստանը սկսում է և հաղթում. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության  գիտության նախարարությունը, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ինչպես նա Հայաստանի շախմատային ֆեդերացիան  Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 16-18-ը կազմակերպում են “Շախմատը դպրոցներում” խորագրով միջազգային գիտաժողով: Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում հրավիրված մամուլի ասուլիսում գիտաժողովի մեկնարկն ազդարարել են ՀՀ կրթության  գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ […]

Բարեփոխումը ներքեւից ա լինում՝ ապստամբություն, ճնշում. Շանթը շարունակում է հեղափոխության կողմնակից մնալ /վիդեո/

՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումնային իրադարձությունների մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը՝ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստի ժամանակ հնչեցրեց իր վերջին խոսքը: Սկզբում նա շնորհակալություն հայտնեց իր փաստաբանին ապա շարունակեց .՛՛Ես հիասթափված եմ փաստաբանական ինստիտուտից, այն սովետական ժառանգություն է։ Ակնհայտ անմեղ մարդու  մասին խոսելիս պաշտպանն ասում է՝ […]

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկն իր ձեռքում պահել. ՀՀԿ պատգամավոր

“Մի բան հստակ է`Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկն իր ձեռքում պահել`օգտվելով Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի ներկայությունից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` խոսելով եռյակի հանրահավաքից: Ըստ նրա` եռյակում տարաձայնություններ կան, ինչի ապացույցն էր Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ելույթի ընդհատումը: Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն մտքին, որ սպասում են իշխանությունների կողմից […]

Սանկտ-Պետերբուրգում երկու հոգի հոսպիտալացվել են էբոլայի կասկածով

Սանկտ-Պետերբուրգում երկու հոգի էբոլա վիրուսի նշաններով հոսպիտալացվել է: Վերջինները Ռուսաստան են ժամանել Աֆրիկայից եւ նրանց մոտ էբոլայի նշաններ են եղել, գրում է  Известия-ն: Բարբեբախտաբար, հիվանդանոցում արված քննությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ էբոլա չէ, հասարակ վարակ է: Պետերբուրգի գլխավոր ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր մասնագետ Ալեքսեյ Յակովլեւը նշել է, որ օգոստոս ամսին բժիշկները հատուկ կուրսեր են […]

13 ծրագրի համար՝ 711 մլն դրամ

Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, Հայաստանը կատարում է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի առջեւ ստանձնած իր բոլոր պայմանագրային պարտավորությունները: Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հայտարարեց, որ  2014-2017թթ. Հայաստանի եւ Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակներում տնտեսական զարգացմանն ու պետական կառավարման կատարելագործմանն ուղղված 13 ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 711 մլն դոլար: Մասնավորապես, ծրագրված է 257 մլն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի