՛՛Վսյո, տղերք, մտնում եք …՛՛ /վիդեո/
Ազգային ժողովում 2015թ. -ի բյուջեի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից փորձեց պարզել, արդյո՞ք կա մեկը, որ ստվերից դուրս է եկել:
“Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վսյո, տղերք, մտնում եք հարկային դաշտ: Կա՞ մեկը, որ մտել է ազնվորեն, գոնե անունն ասեք, շնորհակալ լինենք”,-հարցրեց պատգամավորը:
Տիկին Բիշարյանի կարծիքով` չպետք է ձեւական հավաքվեն՝ նիստ անելու, այլ ամեն մարդ պետք է սկսի ինքն իրենից: “Եթե գիտենք, որ խոշոր գործարարը, այս հյուրանոցը չեն գալիս հարկային դաշտ, եկել կպել եք ՓՄՁ-ներից”,-ասաց նա:
Ըստ Արմեն Ալավերդյանի, վարչապետի հայտարարությունից հետո առանձնացվել են այն կազմակերպությունները, որոնց մոտ ստվեր կա եւ այդ ցանկում բացառապես ԱԱՀ-ով աշխատող ընկերություններ են, ոչ մի ՓՄՁ չկա:
“Ընդ որում, բոլորիս կողմից շատ սիրված եւ ճանաչված ընկերություններ կան”:
Այստեղ էլ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է եղել, ո՞ր գործարարն է այդ “սիրվածը”:
Մյուս փոխնախարարն էլ ակնարկեց “Շաքարաքլորը”:
Մանրամասները` տեսանյութում: