17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

”Նժդեհին զինաթափող՛՛անվանակարգում….Ազատ Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը անդրադարձել է Գարեգին  Նժդեհի արձանի շուրջ տարածված պարադոքսալ քննարկումներին: facebook-ի իր էջում նա գրել է.

Երևանի ավագանու իմ ընկերներ, Գարեգին Նժդեհի արձանի շուրջ առկա աղմուկի մեջ մի փոքրիկ ջղաձիգ աղաղակ էլ իմ կողմից.

1. Քանի որ Երևանի ավագանու մեծամասնությունը գտնում է, որ Հայաստանի մայրաքաղաքում զինված Նժդեհի արձանը ժամանակավրեպ է , առաջարկում եմ Գ. Նժդեհի կոմպոզիցիայում ազատ մնացած ձեռքերը (առանց թուր) շղթայակապ անել: Դա կարող է տալ կոմպոզիցիային եվրասիական գաղափարական բովանդակություն:

 
2. Խորհրդանշական կլինի, եթե արձանի բացումը լինի “չեկիստի” օրվան նվիրված տոնակատարության ժամանակ:

Այդ կոմբինաիացիայի արդյունքում.

Քանդակագործ Թոքմաջյանը կստանա պատվավոր մրցանակ՝ “Գ. Նժդեհին զինաթափող ” անվանակարգով, 
պատվիրատուն շառից-փորձանքից հեռու կմնա,
իսկ մենք՝ երևանցիներս, ժամանակի ոգուն համահունչ հուշարձան կստանանք, որն էլ իր հերթին կարող է հանդիսանալ աղոթքի և մոմավառության նոր հարթակ:

Հարգանքներով,
Երևանցի Ազատ Արշակյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ