06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Նժդեհի արձանը պետք է տեղադրվի համանուն հրապարակում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համար նախընտրելի է, որ Գարեգին Նշդեհի արձանը տեղադրվի Նժդեհի հրապարակում: ՛՛Բայց հեղինակը, քանդակագործն իր կարծիքն ունի, և դժվար է լինում, երբ հեղինակի ձևի շուրջ փորձում ես խոսել, շատ դեպքերում հեղինակներն անդրդվելի են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

՛՛Բայց եթե որոշել են, որ տեղադրվի նոր նորոգված պուրակում, էլի վատ տեղ չէ, երկու տեղում էլ լավ կդիտվի այդ արձանը, և նորմալ է՛՛,-նկատեց նա: Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեսել է արձանի նկարը և շատ հավանել:

՛՛Տպավորիչ է, Նժդեհին հարիր՛՛,-ասաց նա: Բախշյանը հավելեց, որ իրենց խմբակցությունն ավագանու նիստում բարձրացրել է այս հարցը, որ արձանը ոչ թե Հանրապետության փողոցում նորբաց այգում տեղադրվի, այլ Նժդեհի հրապարակում: 

՛՛Եթե տեղադրվեր Նժդեհի անվան հրապարակում, ավելի կամբողջացներ պատկերը: Բայց  երբ տեսանք այդ հակադրությունը, ստիպված կողմ քվեարկեցինք, որովհետև եթե դեմ քվեարկեինք, կստացվեր, որ դեմ ենք արձանի տեղադրմանը: Կարևորը, որ Նժդեհն իր վեհաշուք կեցվածքով իր տեղը պիտի ունենա քաղաքում՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ