15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Օդաչուները մինչեւ բախումը չեն տեսել ձյուն մաքրող մեքենան

Ինչպես հայտնի է դարձել Մոսկվայի “Վնուկովո” օդանավակայանում կործանված ֆրանսիական մասնավոր Falcon ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումից, օդաչուները չեն տեսել ձյուն մաքրող մեքենան մինչ բախման պահը, հայտնում է РЕН ТВ-ն:

Բացի այդ, վերծանումներից պարզ է դարձել, որ կործանված ինքնաթիռի օդաչուները որեւէ սխալ թույլ չեն տվել եւ մեղք չունեն կործանման մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի գիշերը Մոսկվայի “Վնուկովո” օդանավակայանում “Ֆալկոն-50” մասնավոր ինքնաթիռը վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում 4 հոգի էր մահացել, այդ թվում` ֆրանսիական հայտնի Total նավթային ընկերության ղեկավար Կրիստոֆ դե Մարժերին:

Ինքնաթիռը օդ բարձրանալիս բախվել էր ձյուն մաքրող մեքենային, ինչից արագությունը նվազել էր, ու այն վայր էր ընկել:

Հայտնի է նաեւ, որ Բասմանի դատարանը ձյուն մաքրող մեքենայի վարորդ Վլադիմիր Մարտինենկոյին մինչ դեկտեմբերի 21-ը կայանքի տակ պահելու որոշում է կայացրել: Նրանից բացի` օդանավակայանի եւս 4 աշխատակից է ձերբակալվել: “Վնուկովո” օդանավակայանի գլխավոր տնօրենն ու նրա տեղակալը պաշտոնանկ են արվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ