24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ընդդիմությունը միշտ մտածում է, որ իրենից վախենում են. Գ. Սահակյան

‘’Դա դեռ հայեցակարգ, երբ կլինի բուն տեքստը, այդ ժամանակ կասենք’’,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգից: Նա նշեց, որ այլ քաղաքական ուժերի առաջարկություններ ևս կան, որոնք քննարկման ենթակա են:   Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ իրենց ճնշման արդյունքում է, որ Սերժ Սարգսյանը հետաձգել է Սահմանադրական բարեփոխումների […]

Երեխային պահելուց չարամտորեն խուսափողին հայտնաբերեցին Բագրատաշենի մաքսատան տարածքում

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 23.30-ին, Բագրատաշենի մաքսատան տարածքից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով: Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Առաջին անգամ կայացավ հայ հոգևոր երգերի մարզային փառատոնը

Կիրակի Շիրակի մարզում առաջին անգամ անցկացվեց Հայ Հոգևոր Երգերի Մարզային փառատոնը, որն իր շուրջն էր համախմբել Հայաստանի հյուսիս-արևմտյան այս մարզի հոգևոր երաժշտությունը տարածող երգչախմբերին:ՀՀ Շիրակի մարզպետարանի, ”Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա” և ”Արվեստը Հանուն Խաղաղության” հասարակական կազմակերպությունների ջանքերով Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին ընդառաջ Հառիճավանքում անցկացված փառատոնը նվիրվեց եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակին ու Կոմիտաս Վարդապետի ծննդյան […]

12 տարեկան տղային սեռավարակը փոխանցվել է 25 ամյա կնոջից/վիդեո/

Սեռավարակներ համարվում են այն հիվանդությունները, որոնք մեկ մարդուց մյուսին են փոխանցվում հիմնականում սեռական  ճանապարհով: Երբեմն սեռավարակներով վարակումը կատարվում է ինֆեկցված արյան հետ շփումից կամ ուղղահայաց ճանապարհով մորից պտղին: Անչափահասների մոտ սեռավարակի դեպքերը ավերիչ ազդեցություն են ունենում օրգանիզմի և հետագայում սեռական ակտիվության վրա: 12 տարեկան տղան՝ հոր հետ միասին դիմել է բժշկին ու տղայի մոտ ախտորոշվել է սեռավարակ: […]

Ժնևում հայ պատվիրակներն անդրադարձել են ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-16-ը  Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովին: Պատվիրակության կազմում են ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Պատվիրակության անդամներն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին այցի արդյունքները: Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային […]

Աշոտյանը շտապել է ուրախացնել

ՀՀ կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր տարեգրքում է նշել է,  որ արդեն հայտնի են պետության կողմից ֆինանսական աջակցության կարիք ունեցող,ուսանողների ցանկը: “Հայտնում եմ, որ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման (բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող), որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ կազմում են […]

Նոր մեթոդներով գայթակղում են երիտասարդներին

Ավետիք Իսահակյանի անվան  գրադարանը 2013թ-ին ունեցել է  37 հազար ընթերցող, որոնցից 21 հազարը մինչեւ 26 տարեկան անձինք են եղել: “Սա նշանակում է, որ գիրքը նաեւ հետաքրքրում է ժամանակակից երիտասարդին, այնպես չէ որ չեն այցելում, չեն ընթերցում”,-“Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց    կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Նրա խոսքով, երիտասարդներին գայթակղում է նաեւ աշխատանքի, մասնավորապես […]

ԵՏՄ անդամակցությունից հետո որոշ ապրանքատեսակների գինը կաճի

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, ասել է, որ այն իր հետ թե հնարավորություններ, թե խնդիրներ կբերի: “Ամենակարևորն այն է, թե արտոնությունները հասարակության որ խավի վրա կանդրադառնան: ԱՊՀ տարածաշրջանում գործ ունենք ապրանքների բարձր սպառողական ինդեքսի հետ: Ռուսաստանն իր զարգացման տեմպերով բարդ իրավիճակում է հայտնվել, այնտեղ […]

Լսումներ ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին

 Ազգային ժողովում քննարկման է դրվել Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի հաշվետվությունը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմեց հարակից զեկուցողին` ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին: ‘’ՀՀ-ում կան 13  քաղբանտարկյալներ’’,-ասաց նա, ապա նշեց, որ հրատապ է հանձնաժողովում կազմակերպել  Հայաստանում եղած քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ, որպեսզի հիմնավորնե տեսակետները, թե ինչու են նրանց համարում քաղբանտրկյալ, ինչու` ոչ: Էլինար Վարդանյանն […]

Հասել ենք վերջին փուլին. Արթուր Աբրահամը իր ամուսնության մասին /վիդեո/

՛՛Կոնկրետ օրը չգիտեմ, բայց շուտով՝ արդեն հասել ենք վերջին փուլին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ամուսնությանը վերաբերվող հարցին այսպես արձագանքեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Արթուրը Հայաստան է եկել հանգստանալու և լիցքաթափվելու նպատակով: Նա Հայաստանում կլինի երեք շաբաթ: Ընտրյալի հետ կապված՝ Աբրահամը մանրամասներ չփոխանցեց, նշեց միայն որ նա Հայաստանից է: Դիտեք նաև՝ տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի