24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սկսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն

     Վարչապետ  Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ  Էսհաղ Ջահանգիրիի հրավերով ժամանել է Իրան: Թեհրանի “Մեհրաբաղ” օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական “Սաադաբադ” պալատ, որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի եւ  Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։     Վարչապետ Աբրահամյանը  շնորհակալություն է հայտնել  Էսհաղ Ջահանգիրիին  Իրան այցելելու հրավերի համար […]

՛՛Դդումի փառատոնը՛՛ վերածվել է մասսայական անկարգությունների /վիդեո/

ԱՄՆ-ում՝ Կին քաղաքում, ՛՛Դդումի փառատոնը՛՛ մասսայական անկարգությունների է վերածվել, ավելի քան 30 հոգի վնասվածքներ են ստացել, կան ձերբակալվածներ, հաղորդում է РИА Новости-ն: Ականատեսները պատմել են, որ անկարգությունները սկսվել են ուսանողների պատճառով: Փառատոնին հիմնականում ուսանողներ են մասնակցել, ովքեր հարբել են եւ կռիվներ սկսել, ինչից էլ մասսայական անկարգություններ են սկսվել: ՛՛Դդումի փառատոնը՛՛ /Pumpkin festival / ավանդաբար անցկացվում […]

”Բացարձակ սիրուն չէ”

 Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ-ի տարեկան զեկույցի քննարկման վերաբերյալ ելույթների ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը բացակայում էր դահլիճից:  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց. ”Ո՞ւմ համար ենք խոսում, եթե Մարդու իրավունքների պաշտպանը դահլիճում չէ”: ”Դիտողությունը, կարծում եմ, ճիշտ է, շուտով կլինի: Դա էլ վերաբերմունք է, չգիտեմ, կգա, կպարզաբանենք”,-ասաց ԱԺ […]

Բոքսի ու մարզչի ցուցումների մասին.անկեղծացավ՝ Արթուր Աբրահամը

Վերջին հաղթանակը Արթուր Աբրահամին՝ հեշտ չտրվեց: Պրոֆեսիոնալ բոքսի չեմպիոնը շարունակում է պայքարել աշխարհում հայի ու հայ սպորտի անունը առաջին հորզոնականում պահելու համար: Իր վերջին մենամարտի ու մարզչի դիտարկումների հետ կապված հարցերի շուրջ` Աբրահամը անկեղծացավ…. Հոգեհարազատն ու պրոֆեսիոնալիզմի պահանջը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

”Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել”. Նիկոլ Փաշինյանը հիշատակեց

 ”Մարդու իրավունքների պաշտպանն այս ամբիոնից շատ կարևոր հայտարարություն արեց, չնայած որ դա ակնհայտի ներկայացումն էր”,-այսօր Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ”ՄԻՊ-ն ասաց, որ ”մարտի մեկի” էջը փակված չէ”,-նշեց պատգամավորը` հավելելով, որ չափազանց տարօրինակ է, քանի որ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն էլ հայտարարել է, որ ”մարտի մեկի” բոլոր բացահայտումներն […]

ԱՄՆ-ը իր ամբողջական ուժերով չի պայքարում ՛՛Իսլամական պետության՛՛ դեմ

Թուքարգետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը իր ամբողջական ուժերով չի պայքարում ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորման դեմ: Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն ռմբակոծում է ծայրահեղ իսլամիստներին ոչ թե ոչնչացնելու, այլ վերահսկելու համար: ՛՛Եթե Հյուսիսային Սիրիայի քրդերը միանան Հյուսիսային Իրաքի քրդերին և մեկ միավոր ստեղծեն, ապա Թուրքիայի քրդերի անկախության հարցն […]

”Դաշնակցությունը” երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել. Ռուստամյանը` եռյակին

 ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի միացել եռյակի նախաձեռնությանը արտահերթ կարգով քննարկան դնել ԸՕ և կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցերը: ‘’Եռյակի աշխատաոճը մեզ համար բացարձակապես անընդունելի է: ”Դաշնակցությունը” երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել: Մենք միանում ենք այն բոլոր նախաձեռնություններին, որոնց մեջ մենք դերակատար ենք եղել, որը մեզ հետ քննարկվել է: Եթե մեզ հետ չի […]

Մենք բոլորս տոգորված ենք, որ նա մի բան կդառնա. Գրիգորիչը` Ծառուկյանից

”Մենք բոլորս, մեր ազգը տոգորված է, որ նա մի բան կդառնա` կամ նախագահ, կամ վարչապետ, կամ նախարար”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է նախագահ դառնալու մասին : ”Ցավալին նա է, որ ոչ մեկ հայտ չի նեկայացնում գիտնական դառնալու: Իսկ […]

Ինձ համար դա անընդունելի է. Է. Վարդանյանը` Սերժ Սարգսյանի հայտարարությունից

 Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ‘’Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին հորդորեց անդրադառնալ մինչև Շահեն ու Շանթ Հարությունյանների դատավճիռը հրապարակելը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված հայտարարությանը:  ‘’Սերժ Սարգսյանն ասել էր, որ նրանք խուլիգաններ են ու պետք է գտնվեն բանտախցում’’,- նշեց պատգամավորը:  Նա նաև առաջարկեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալներին: Էլինար […]

Սկանդալային նկարիչը մերկացել ու կտրել է ականջը /ֆոտո/

Պետերբուրգից սկանդալային նկարիչ Պյոտր Պավլենսկին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում ու իր վրա է սեւեռել հասարակության ուշադրությունը: Նկաիչը հանրային  մերկացել է ու կտրել ականջի բլթակը, հաղորդում է LifeNews-ը: Նկարչի ընկերուհի Օքսանա Շալիգինան Facebook-ի իր էջում գրել է ընկերոջ արարքի մասին եւ լուսանկար հրապարակել: Պարզվել է՝ ականջը կտրելուց առաջ նկարիչը լրիվ մերկ վիճակում բարձրացել է սոցիալական եւ դատական հոգեբուժարանի շենքի տանիքը: Համացանցում տարածված լուսանկարներում երեւում է, թե ինչպես է մերկ Պավլենսկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի