28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բեն Լադենը մահվանից առաջ թաքնվել է կնոջ թիկունքում

Ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենը մահացել է դեմքին ստացած երեք կրակոցից, իսկ նախքան մահանալը թաքնվել է կնոջ թիկունքում: Այս մասին ասել է ԱՄՆ-ում նախկին ՛՛ծովափոկ՛՛ Ռոբ Օ’Նիլը, ով տարիներ անց հայտարարել է, թե ինչպես է սպանել աշխարհի թիվ 1 ահաբեկչին, գրում է РИА Новости-ն:

՛՛Նա կանգնել էր իմ առջեւ եւ ձեռքերով բռնել էր կնոջ ուսերը: Այդ դեմքը ես հազար անգամ տեսել եմ  հեռուստացույցով՛՛,-ասել է նա:

Ռոբ Օ’Նիլն ընդգծել է, որ մահվանից առաջ բեն Լադենը ոչինչ չի խոսել, եւ ինքն առանց ձայն հանելու 3 անգամ կրակել է նրա դեմքին:

՛՛Ես եւ իմ ընկերը ներխուժեցինք բեն Լադենի ապաստարան: Դա շենքի 3-րդ հարկում էր, որտեղ կային մի քանի կանայք: Մենք զգուշանում էինք՝ մտածելով, որ նրանց վրա պայթուցիկով գոտի կլինի: Բայց մենք պատրաստ էինք մեռնելու, քանի որ ցանկացած պահի շենքը կարող էր պայթեցվել՛՛,- Fox News-ին տված իր հարցազրույցում ասել է ամերիկացի զինվորականը:

Սակայն զինվորականի նախկին ծառայակիցները ասել են, որ տեղի ունեցածի նրա տարբերակը շատ հեռու է իրականությունից: Զինվորականներից մեկն ասել է, որ իրականում Օ’Նիլը երրորդն է եղել՝ դեպի ահաբեկիչը շարժվողներից եւ ընդամենը կրակել է արդեն սպանված բեն Լադենի գլխին: Իսկ ահաբեկչին լրիվ ուրիշ զինվորական է սպանել, ով չի վազում հայտնիության հետեւից եւ հարցազրույցներ չի տալիս:

Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենը 2011թ.-ի մայիսի 2-ին սպանվել է ԱՄՆ ՌԾՈւ հատուկ ջոկատայինների կողմից Պակիստանի Աբոտաբադ քաղաքի մոտակայքում: Նրա մարմինը խիստ գաղտնիության պայմաններում նետվել է ծովը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ