Քաջարանի քաղաքապետը պատրաստ էր, բնությունն՝ անպատրաստ
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղացած առաջին ձյանը քաղաքապետ Վարդան Գեւորգյանը պատրաստ էր: “Մենք պատրաստ էինք, բնությունը պատրաստ չէր: Շատ ծառեր կոտրվեցին, նոր տնիկիները տուժեցին, հավատացեք, սիրտս պայթում է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Գեւորգյանը՝ ավելացնելով, որ ամբողջ օրը զբաղված էին հետեւանքները վերացնելով: Քաղաքապետարանի ենթակայության հաստատությունները՝ նախակրթարանները, երաժշտական դպրոցները, գրադարանները աշխատում են բնականոն: Ջեռուցման համակարգը չի վնասվել […]





































