16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձվել Զաքարիա Սարկավագի փողոցը

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինարարության և բարեկարգման տարեկան ծրագրով հիմնանորոգվելիք 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են և դրանք հանձնված են շահագործման: Հիմնանորոգված փողոցների թվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարեկան ծրագրում ներառված Քաղաքաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Սարկավագի փողոցը: 3.6 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ ասֆալտապատվել է երթևեկելի հատվածի 39 հազար 920 քմ մակերեսը: Ասֆալտապատվել և բնակիչների տնօրինմանն են հանձնվել նաև շուրջ 13003 քմ մայթերը: Տեղադրվել է 6700 գծամետր եզրաքար, կառուցվել են նաև ընդհանուր առմամբ 550 գծամետր նոր հենապատեր: Փողոցի հիմնանորոգման շրջանակում կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ:

Հիմնանորոգման ադյունքում փողոցի թե´ երթևեկի և թե´ հետիոտնի համար ապահովվել են հարմարավետ պայմաններ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հիմնանորոգվող բոլոր փողոցներում խստորեն վերահսկվում է իրականացվող աշխատանքների որակի պահպանումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ