14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տոնական միջոցառում Մանկավարժական համալսարանում /ֆոտո/

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Տոնական միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են համալսարանում ավանդույթ դարձած «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության արդյունքները: Մանակավարժական համալսարանի 10 տարբեր ֆակուլտետների ուսանողներին հավաստագրեր եւ նվերներ է հանձնել ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը: «Լավագույն ուսանող» անվանակարգին արժանացել է Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Մկրտչյանը: Այնուհետեւ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Մանակավարժական համալսարան» մեդալով պարգեւատրել է ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախկին նախագահներ Էդուարդ Շարմազանովին, Զարզանդ Ասատրյանին եւ ՈւԽ ներկայիս նախագահ Ներսիկ Մարգարյանին: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ