13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի կողմից Արցախում ուղղաթիռի խոցումը պատերազմի հրավեր է. ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը  մեկնաբանել է  Արցախում ադրբեջանական հերթական ագրեսիան:

“Ադրբեջանի կողմից Արցախում ուղղաթիռի խոցումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հրավեր։ Այն, որ մեր Զինված Ուժերը պատշաճ պատասխան են տալու, երկու կարծիք լինել չի կարող։ Բայց, այստեղ կարեւոր է հարցի քաղաքական բովանդակությունը… ՍԴՀԿ–ն վստահ է, որ նմանատիպ սադրանքից հետո բանակցային գործընթացում պաշտոնական Երեւանի մասնայցությունը վայրկյան առաջ պետք է առկախվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործընթացին լիիրավ մասնակից չյ դառնա ԼՂՀ օրինական իշխանությունը…

Ալիեւի հետ որեւիցե բանակցություն այս հանցագործությունից հետո ուղղակի անիմաստ է… ՍԴՀԿ–ն ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքներին եւ հույս հայտնում, որ նրանց մահն անպատասխան չի մնա…”,-ասվում է նրա մեկնաբանության մեջ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ