30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խնդրեմ, թող անեն. ԲՀԿ-ն իշխանության հետ որևէ հանդիպում չի ուզում

 Ըստ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի` Համաժողովրդական շարժումը շարունակվում է, այս փուլում շտաբների ձեւավորման ուղղությամբ մարզերում ակտիվ աշխատանքներ են տարվում, սակայն հանրահավաքի հերթական օրը հայտնի չէ: Հանրահավաքների անցկացումը  պայմանավոված է շտաբների ձեւավորմամբ, այդ շտաբները կարեւոր դեր են խաղալու: “Շտաբները բերում են ամբողջ պատկերը հանրապետությունով մեկ, երբ որ դա կունենանք, հանրահավաքները կշարունակենք”,- ասաց նա: Մարգարյանը չի հասկանում “12 կետերի շուրջ բանակցություններ” արտահայտությունը:

Այդ ուղղությամբ իշխանությունների հետ որեւէ հանդիպում չի եղել: “Մենք չգիտենք, թե ինչը պետք է քննարկեն մեզ հետ, եթե կասեն՝ եկեք, կարմիր գծերի մասին բանակցենք, դա ծիծաղելի է: Կան կետեր, որոնք մի քանի ժամում կարող են անել, խնդրեմ, թող անեն”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ