26 ամյա Գոռին վրաերթի ենթարկած՝ վարորդը որոնվում է
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.40-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:





































