Երեւանի քաղաքապետրանի պատվիրակությունը Թբիլիսիում էր
2014 թվականի հոկտեմբերի 25-26-ին “Թբիլիսոբա” տոնի կապակցությամբ Թբիլիսիում հյուրընկալվեց Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, արարողակարգի ղեկավար Հարություն Հակոբյանը եւ քաղաքի Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը: Տոնական միջոցառումների շրջանակներում, պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերը մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին,ունկնդրեցին Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզի խոսքը […]





































