01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Յուրա Մովսիսյանը խաղադաշտ կվերադառնա 2 ամսից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը ենթարկվել է ծնկի վիրահատության։ 26-ամյա հարձակվողի վիրահատությունը հաջող է անցել: Ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 8 շաբաթ։

Իշխանություննե՛ր, դուք մեր ձեռքից չեք պրծնելու. Շահեն Հարությունյան

”Ցեղակրոն” կուսակցության առաջանորդ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը Facebook-յան իր էջում գրել է. ”2013 թվականի նոյեմբերին՝ նստացույցի օրերին, Ազատության հրապարակում քայլում էինք ես ու հայրս: Գրկեց ինձ ու մենք պայմանավորվեցինք, որ պետք է արժանապատիվ ապրենք ու մեռնենք, ու գնալու ենք հեղափոխության, ու թե պետք լինի՝ մեռնելու ենք, բայց իրար գրկած, որ մեր թշնամիները տեսնեն, որ […]

Գաբրիել Ղազարյանը շնորհավորում է մարզական լրագրողներին

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարզական լրագրողներին տոնի կապակցությամբ: ”Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և իհարկե անձնական երջանկություն:  Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ  մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն` […]

Մեզանում դեսպանները բիզնեսմեններ ու սպորտսմեններ են. Հմայակ Հովհաննիսյան/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մեկնաբանեցին ՀՀ նախագահի կողմից Տիգրան Սարգսյանի և Յուրի Վարդանյանի համապատասխանաբար Ամերիկայի և Վրաստանի դեսպաններ նշանակվելու փաստը: “Եթե խոսենք կոնկրետ Տիգրան Սարգսյանի մասին, ապա ինքը վարչապետ է եղել, ունի հիանալի կրթություն, արևմտյան արժեքներև լավ գիտի և արդեն փորձված է”,-նախկին վարչապետի նշանակումը հիմնավորեց […]

ԵԱՀԿ-ը դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղղությամբ

Հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև […]

Քառյակը միամտաբար կստիպի իշխանություններին

 Քառյակը դեռ չի որոշել, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է կատարի էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար: ”Քայլերի հետ կապված որոշում դեռ չունենք, ունենք հիմնարար փաստարկված առաջարկներ, որ թանկացում կարող է չլինել, այլ բան է, որ կարող է իշխանությունը չուզել”,-այսօր քառյակի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ”Ուզում ենք համոզել իշխանությանը, որ հետ կանգնեն […]

”Փյունիկ”-”Աստանա” խաղի տոմսերն անվճար են

Հուլիսի 3-ին ՀՖՖ Ակադեմիայում կայանալիք Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ ”Փյունիկ”-”Աստանա” հանդիպման մուտքը կլինի տոմսերով: Տոմսերն անվճար են, որոնք կարելի է ձեռք բերել հուլիսի 2-ից՝ ”Փյունիկի” մարզադպրոցից (Կիլիկիա մարզական ավան, ”Հրազդան” մարզադաշտի հարևանությամբ): 

Վարչապետը ճամբարում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի “Լուսաբաց”  ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող “Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում”  ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Կառավարության ղեկավարը շրջել է […]

Ճամայկայից մինչև օֆշոր. եթե բացահայտվի՞ /վիդեո/

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր  Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձավ նաև նախկին վարչապետ  Տիգրան Սարգսյանին և սպորտի նախկին նախարար  Յուրի Վարդանյանին նախագահի կողմից դեսպաններ նշանակվելու փաստին: “Վրաստանը մեր համար մեկ կարեւորագույն պարտնյոր երկիրն է, եւ ՌԴ-ում մեր դեսպանի աշխատանքը կարեւորագույններից մեկն է եւ շատ կարեւոր է, որ լինի հմուտ դիվանագետ, փորձված  գործիչ: Ես Յուրի Վարդանյանին համարում […]

Գյումրու խոնավ տնակներում երկարատև բնակվելը ծանր առողջական հետևանքներ է թողել/վիդեո/

18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով: Նախորդ տարի ընտանիքը նորակառույց բնակարան ստացավ և վերջապես խոնավ ու ցուրտ տնակից դուրս եկավ, սակայն ծայրահեղ աղքատությունն ու դառը ճակատագրի հարվածները հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ նոր բնակարան ունենալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի