Նախ և առաջ ձեր խմբակցությունում միասնական օրակարգ ձևավորեք. Շարմազանովը՝ Փոստանջյանին
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ դեկտեմբերի հինգին: Ըստ նրա՝ պետք է քաղաքական ուժերն ու ժողովուրդը միասնական օրակարգ ձևավորեն այն հարցի հետ կապված, թե ինչպես պետք է ազատվել ՀՀԿ-ից: ՛՛Նախ և առաջ ձեր խմբակցությունում միասնական օրակարգ ձևավորեք՛՛,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:





































