Սոցիալական պայթյուն կլինի. ակցիա կառավարության դիմաց /ֆոտո, վիդեո, լրացված/
Այս պահին կառավարության շենքի մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ բողոքելու թանկացումների դեմ: Բողոքավորները անցորդներին թռուցիկներ են բաժանում, որտեղ ձեւակերպված են իշխանություններին ուղղված պահանջներ` ձեռնարկել հրատապ միջոցառումներ մինչև դեկտեմբերի 23-ն առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները ”մինչճգնաժամային վիճակին” բերելու համար, իջեցնել գազալացակայաններում գազի գինը, վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը, վերացնել բոլոր տեսակի մենաշնորհները, դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը.
՛՛Այս պահանջները չիրականացնելու դեպքում առաջանալու է սոցիալական պայթյուն, որի հետևանքները անկանխատեսելի են լինելեւ ռեժիմի համար ՛՛,- այսպես են ավարտվում թռուցիկները:
Ի դեպ, Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ակցիայի մասնակիցներն ավելի քիչ են, քան ներկա լրագրողներն ու ոստիկանները:
Այն հարցին, թե ինչով են բացատրում ակցիայի սակավամարդությունը, ակտիվիստները նշեցին, որ հայտարարությունը տարածվել է սոցկայքերով, իսկ երեկոյան արդեն ակտիվիստները էջերը բլոգ էին ընկել:
Ակցիայի մասնակիցները որոշեցին հաջորդ անգամ հավաքվել դեկտեմբերի 24-ին, ժամը 18-ին Ազատության հրապարակում:
Մանրամասները՝ տեսանյութում: