20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծառուկյանի “պեռվի կրուգը”. Հրապարակ

”Հրապարակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ-ում նախանձելի օրեր չեն. մի կողմից համաողովրդական շարժման անորոշությունը եւ ճանապարհային քարտեզի բացակայությունը, որը դժգոհություններ է մտցրել արմատականների շարքերում, մյուս կողմից Գ. Ծառուկյանի՝ կուսակցության ներսում “իշխանափոխության” գործընթացը խռովել է ներկուսակցական անդորրը եւ քողարկված պայքարի մղել միմյանց դեմ։ Ծառուկյանը, ասում են, սովորություն ունի, լռում-լռում է ու անսպասելի փոխում “պեռվի կռուգը”:   Մանրամասները թերթի այսօրվա […]

10 փամփուշտով սպանել է ծառայակցին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի եւ Արթուր Զոհրաբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ: Պարտադիր զինծառայության մեջ գտնվող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչեւ 20-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի […]

Հիմնանորոգվել է Ներքին Գետաշեն – Վերին Գետաշեն – Մադինա ավտոճանապարհը

Հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց Մ-10 -Ներքին Գետաշեն– Վերին Գետաշեն – Մադինա ավտոճանապարհը։ Կատարված ճանապարհաշինական աշխատանքները գնահատելու համար հիմնանորոգված ճանապարհահատված էին այցելել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ: Հիմնանորոգված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 10.7 կմ է, որից ամբողջովին վերակառուցվել է ճանապարհի 8.8 կմ երկարությամբ հատվածը: Այն սկսվում է Մ10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  61-րդ կիլոմետրից, անցնում Ներքին […]

Ինչպիսի պահվածքն է ամենից շատ նյարդայնացնում մարդկանց

Charities Aid Foundation միջազգային կազմակերպությունը 2 000 անձանց շրջանում հարցում է անցկացրել, պարզելու համար, թե ինչպիսի պահվածքն է մարդկանց ամենից շատ նյարդայնացնում: Արդյունքում պարզվել է, որ մարդիկ ամենից շատ նյարդայնանում են, երբ ոչ հաշմանդամ մարդիկ մեքենաները կայանում են հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիում: Երկրորդ ամենանյարդայնացնող քայլն այն է, երբ հասարակական տրանսպորտում հղի կանանց կամ տարեցներին տեղ […]

Մեծերը Աստծո մասին…

”Իմ մեծագույն հարգանքը 7 հիացմունքն եմ տա­ծում բոլոր ճարտարագետների, հատկապես նրանցից ամենամեծի Աստծո հանդեպ՛՛: Հարցազրույցներից մեկում ատոմների աշխարհում նպատակահարմարու­թյան մասին հարցին պատասխանել է ամերիկացի գյուտարար և գործարար Թոմաս Էդիսոնը: Էդիսոն. — Մի՞թե դուք կարծում եք, որ դա կատարվում է անիմաստ կերպով: Ատոմները ներդաշնակ և օգտակար միասնության մեջ ընդունում են գեղեցիկ և հե­տաքրքիր ուրվագծեր ու գույներ՝ […]

Կինը միանգամից 7 երեխա է ունեցել /ֆոտո/

Քսանչորսամյա պարսկուհի Նեդա Ալեմին միանգամից 7 երեխա է լույս աշխարհ բերել՝ 2 տղա, 5 աղջիկ: Նորածիններից մեկը մահացել է ծննդաբերությունից 2 ժամ անց: Հիվանդանոցի գլխավոր բժիշկն ասել է, որ հինգ աղջնակները իրենց շատ լավ են զգում, իսկ ահա վեցերորդ տղան առողջական լուրջ խնդիրներ ունի: Յուրաքանչյուր նորածնի քաշը 720-940 գրամ է, նրանցից յուրաքանչյուրը ապրելու 70-80 տոկոս շանս ունի: […]

Հորդոր Շանթի որդուն…/վիդեո/

՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը 2013 թվականի  նոյեմբերի 5-ին հոր հետ միասին ՛՛Անոնիմուսների՛՛ երթին մասնակցելու և ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման: Շահեն Հարությունյանը 15 տարեկան է և  սովորում է դպրոցում: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիակները չեզոք գոտուց դուրս բերելու համար հացադուլ հայտարարած ՛՛Ժառանգություն՛՛ […]

Աղջնակ, որ երբեք չի ծերանա /ֆոտո/

9 տարեկանում այս աղջիկը 5 կիլոգրամ է կշռում եւ նորածնի տեսք ունի: Գաբբի ուիլիամսը ծնվելիս գլխի վնասվածք է ստացել, բացի այդ` սրտի երկու արատ ունի եւ կլման ռեֆլեքսի խնդիր, ինչի հետեւանքով կարողանում է միայն քթում տեղադրված ձողով ինչ-որ բան ուտել: Աղջնակը լալ է եւ կարողանում է միայն լավ լինել ու ժպտալ: Բժիշկներն ասւոմ են, որ […]

Կաթնամթերք, շոկոլադ, մսամթերք…ինչ թանկացումներ են եղել և լինելու

Դրամի արժեզրկումը շարունակվում է: Մեկ դոլարը վաճառվում է 440-450 դրամով: Իհարկե, Կենտրոնական բանկը հանգստության կոչ է արել դեռ երեկ՝ նշելով, որ այս գործընթացը շարունակական չէ, սակայն Հայաստանում ապրանքներն արդեն սկսել են թանկանալ: Henaran.am-ի հարցախույզը ցույց տվեց, որ արդեն մի շարք ապրանքներ թանկացել են: Օրինակ՝ կաթնամթերքն է թանկացել, բուսական յուղը, շոկոլադը: Մթերային խանութներից մեկը սեփականատերը պատմեց, […]

Դոլարի տատանումները նորմայի սահմաններում են. ՀՀ վարչապետ

Վերջին օրերին գների աճը գտնվում է 5%-ի սահմաններում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի  3-ին, լրագրողներին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաեւ հավելեց, որ նման տատանումները նորմայի սահմաններում են: Կառավարությունը հետեւում է  դրամի թուլացման գործընթացներին, իսկ անհրաժեշտ քայլերը Կենտրոնական բանի իրավասությունների սահմաններում են, հայտարարեց վարչապետը: “Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ մենք մոնիթորինգ ենք անցկացրել. ինֆլյացիան 5% […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված