Ինչ սպասել 2015 թվականից
Ինչ սպասել 2015 թվականից: Իհարկե, տարբեր մարդկանց համար տարին տարբեր կլինի, բայց կան ընդհանուր գծեր, որոնք Այծի տարին կբերի մարդկանց մեծամասնությանը: Առաջին հերթին, այս տարին պետք է շփումների տարի լինի, մարդիկ պետք է իրար շատ ժամանակ տրամադրեն եւ հաճախ պետք է մտերիմների շրջապատում լինեն, քանի որ այծը շփվող կենդանի է, շատ է սիրում մարդկանց: Այծի համառությունը եւս այս տարում կգերիշխի, եւ այն կօգնի մարդկանց հստակ շարժվել դեպի իրենց նպատակները:
Այծի տարին ամենալավ ժամանակաշրջանն է, որպեսզի սկսեք կենդանության կոչել ձեր` նույնիսկ ամենահամարձակ երազանքները: Տարին նպաստում է ջանասիրաբար աշխատելուն:
Այծը չի սիրում այն մարդկանց, որոնք փորձում են ինչ-որ բանի հասնել ոչ թե սեփական ուժերով, այլ ուրիշների հաշվին:
Այծի մարդասիրության հաշվին տարին կլինի շփումների, նոր ծանոթությունների ու մտերմության տարի: Ձեռք կբերեք նոր ընկերներ, հին կապերը միայն կամրապնդվեն:
Սակայն ամուսնանալու եւ նոր սիրային հարաբերություններ սկսելու համար այս տարին այնքան էլ բարենպաստ չէ: Քանի որ այծը գերզգայուն ու չափազանց էմոցիոնալ է, հարաբերությունները կարող են լավ չդասավորվել: Բացի այդ, կարող եք սխալվել զուգընկերոջ ընտրության հարցում: